Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Պետրոսն ինձ համար չինացի է, վարչապետն էլ է չինացի hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Պետրոսն ինձ համար չինացի է, վարչապետն էլ է չինացի

Հովհանավանքի Տեր Արամ քահանա Ասատրյանը Հանրայինի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, մի շարք «աղմկահարույց» հայտարարություններ է արել, որոնց մասին զրուցել ենք Տավուշի թեմի 7 սահմանապահ գյուղերի հոգեւոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ:

- Տեր Արամի հարցազրույցից ի՞նչ տպավորություն եք ստացել` Ձեր հոգեւոր եղբայրներից մեկը թիկունքից հարված է հասցնում իր Հայրական տանը:

- Ես այլ կերպ եմ տեսնում Ձեր ասած պրոցեսը՝ հարվածը հարված է, բայց թիկունքից չէ: Մի քիչ ավելի խորքից պիտի գանք, որ ավելի լավ պատկերացնեք: Գայթակղվել՝ նշանակում է սայթաքել: Երբ դու ինչ-որ ընթացքի մեջ ես եւ, անկախ քեզնից, սկսում ես գլորվել: Պատկերացրեք, ինչ-որ լեռան գագաթով քայլում եք, մեկ էլ սայթաքում եք ու սկսում եք գահավիժել: Այդ ընթացքում արդեն ով լինում է դիմացդ՝ տրորելով գնում ես, չուզենալով: Գլորվողը չի կարողանում վերահսկել` ինչ է անում, ոնց է անում:

- Այսինքն՝ Տեր Արամը հիմա այդ պրոցեսի մեջ է ու չի՞ կարող կանգնել:

- Այո, այդ գլորվելու հետ կապված մեղադրանքներ կարող են հնչել, որ այս մարդն է հրել, որ ինձ հրեցին, ես չէի ընկնի, բայց դա արդեն չի հետաքրքրում ոչ ոքի: Իրականն այն է, որ տեսնում ենք՝ գահավիժում է մարդը:

- Խոսակցություններ կան, որ Տեր Արամը միակը չէ Եկեղեցու ներսում, որին այս իշխանությունները կփորձեն օգտագործել Եկեղեցու դեմ:

- Փառք Աստծո:

- Լա՞վ է, որ նման մարդիկ ինքնաբացահայտվում են:

- Ով ամուր չի կարողանում քայլել, կանգնած չէ, պինդ չէ, լավ չի պատկերացնում իր ծառայությունը, լավ չի պատկերացնում` ով է Եկեղեցին, ինքն ինչպես պիտի դրսեւորվի, ինչ ձեւով պիտի իր վախերը հաղթահարի, ինչ ձեւով պիտի հարաբերություններ կառուցի: Եկեղեցին խիստ տղամարդկային տեղ է` հայրիկների տեղը: Ամեն մարդ չի կարող հայրիկ դառնալ՝ ես մեղադրելով չեմ ասում: Մարդ կա՝ Աստված այդ շնորհները տալիս է` ձեռնադրության միջոցով… ամեն ինչ անում է Աստված, բայց մարդը հայրիկ դառնալու, հայրական սիրտ ունենալու ամբողջ խորությունը չի կարողանում պատկերացնել: Դե, ինքն էլ ասաց՝ իմ ծառայության մեջ ես երիտասարդ եմ: Ճշմարտությունը դա է` հոգեւոր հասունությունը Եկեղեցու զբաղեցրած կոչումի, պաշտոնի մեջ չէ: Եվ այդպիսով, անփորձության, սեփական վախերի... երբ արջն իր ահից գոռում է, երբ հետեւում ես` դա ծանր պրոցես է: Լավն է Տեր Արամը, լավ տղա է, շատ անկեղծ է, ինքը սիրում է Աստծուն, բայց հայրիկ լինելու համար դա բավարար չէ: Դա անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ: Մարդ կա՝ երկար գահավիժում է, մարդ էլ կա՝ ընթացքում ձեռքով մի ծառի բնից բռնվում է, կանգնում է, գլխապտույտն անցնում է, հասկանում է, որ ինչ-որ մարդիկ հրել են իրեն, հարցնում է ինքն իրեն՝ վերեւում ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ինձ հրեցին, կարո՞ղ է գործիք են ինձ դարձրել, հետո այդ գիտակցումը գալիս է: Իսկ գլորվելու պահին, գլխապտույտի, անկառավարելիության պահին ինքը չի կարող դա տեսնել: Հիմա կողքից զանգեն ասեն՝ Տեր Արամ, այդ ի՞նչ ես անում, նա ոչ ոքի չի լսելու:

- Իշխանությունների այս նոր ռազմավարությունը՝ Եկեղեցին ներսից քանդելու, կհաջողի՞, թե՞ հերթական ֆիասկոն կապրեն:

- Չգիտեմ․․․ Աստծո համար Եկեղեցին գործիք է, որ այդ գործիքի միջոցով Աստված իր խորունկ ծրագրերն իրականություն է դարձնում: Եկեղեցին պետք է այդ գործողությունները կատարելու գործիքակազմն ունենա իր մեջ: Պատկերացրեք, որ գործիք ունեք, այն օգտագործում եք, ու գալիս է մի պահ, որ սրելու պահ է լինում: Ուղղակի մաշվածությունը մենք չենք որոշում՝ Աստված է որոշում, այս գործիքն օգտագործի՞, թե՞ չօգտագործի: Հիմա այդ տեսակ մտածողություն կա, որ մենք ինչ-որ ձեւով ուզենանք պարտադրել Աստծուն` չէ, այս գործիքն այսպես օգտագործիր, բայց Աստծո գործերն անքննելի են, չգիտենք՝ հաջորդ վայրկյանին ինչ է լինելու, ինչ զարգացումներ են գնում: Արհեստական բանականությունն է մտել իր գործողությունների լայն շրջանակի մեջ, այսինքն՝ չի երեւում, թե գալիքն ինչ է, ինչ վիճակ է՝ դժվար է որեւէ բան ասել: Բայց այն, որ Աստված իր գործն անելու է, գուցե գործիքները տաշտշելու միջոցով, սրբացնելու միջոցով, չգիտենք: Բայց ենթադրում ենք, որ Աստված իր ստեղծած գործիքը, իր որդու մարմինը պետք է համապատասխանության մեջ լինի: Որ ասում են` Եկեղեցին «էկլեկսիա» բառն է եւ այլն, Տեր Արամն էլ էր խոսում այդ մասին, որ ժողովուրդն են եւ այլն, եւ այլն, այդ մոտեցումները շատ լղոզված բառապաշարով են: Չիմացողների վրա դա կարող է մեծ ազդեցություն թողնել, բայց իրականությունն այդպիսին չէ, որովհետեւ, ներողություն ճշմարտախոսության համար, Եկեղեցի է համարվում Աստծո մարմինը, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գալիս են, այդ մարմինը ճաշակում են՝ քահանան, որը պատարագի ընթացքում ժողովրդի հետ մեկտեղում է աղոթքները, եւ Աստված ներկայանում է, ե՛ւ հացը, ե՛ւ գինին վերածվում են Տիրոջ մարմնի եւ արյան, այդ դեպքում է, որ այդ մարդիկ գալիս են, ճաշակում են՝ իրենք համարվում են Եկեղեցի, կենդանի Եկեղեցին դա է: Ներողություն, ես չգիտեմ՝ Պետրոսը որտեղ է մասնակցում պատարագների, որտեղ է հաղորդություն ստանում: Չի կարող Պետրոսն իմ ընտանիքը լինել: Տեր Արամը որ ասում է՝ հո չե՞մ գնացել Չինաստանում բարձրաձայնել, ինձ համար չինացի է Պետրոսը կամ վարչապետը․․․ որտե՞ղ են իրենք գնում պատարագների, որտե՞ղ են հաղորդություն ստանում: Այդ որ ասում են` ես հետեւորդն եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այդ «սուրբ» բառն էլ հատուկ շեշտում են: Ինչպես ասում են՝ հարցնող լինի, թե այդ որտեղ եք Դուք Ձեր պատկանելությունը որոշել, ոնց եք որոշել, ինչ չափորոշիչներով: Դա ասելով չէ, դա հստակ կյանք, գործ, կեցվածք է դրան համապատասխան լինում մարդու մոտ, եւ ասում ենք՝ մարդն այսինչ Եկեղեցու հետեւորդն է: Սա շատ լղոզված թեմա է, այդ գլորվողը չի կարող այս լղոզված թեմայի մեջ մանրամասն, ճշտությամբ պատկերացնել՝ ինչից է խոսում, ինչ է խոսում, էմոցիոնալ ալիքներ են, այդ էմոցիաները պարպելու, հանգստանալու, հանդարտվելու կարիք կա՝ դրանից էլ մարդիկ օգտվում են: Ովքեր որ հակառակության ոգի են ուզում, որ լինի, այդ փաստից օգտվում են:

- Տեր Աբել, Տեր Արամը հայտարարեց, որ վերադաս հոգեւորականներից իրեն հրահանգել են մասնակցել հանրահավաքների: Ձեզ երբեւէ նման հրահանգ տվե՞լ են:

- Մարդն ասում է, չէ՞, որ ես հայտարարեցի իմ վախերը՝ մենք էլ ծափ ենք տալիս, որ այս ինչ լավ է: Ուսանողական տարիներից հավաքված վախերն ինչ-որ մի պահի պիտի ժայթքեին, ես չգիտեմ, գուցե իմ հնարավորություններն ու վիճակը, որտեղ որ ծառայում եմ, համապատասխան բարդություններ չեն ունեցել, դրա համար լավ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, բայց ես իմ առաջնորդի հետ միշտ շփվել եմ եղբայրական սիրով եւ Ավետարանի ոգով, դա նաեւ իմ դրվածքից է գալիս, դա նաեւ իմ մոտեցումից է գալիս, դիմացինդ չգիտի, որ դու այդ վախերի մեջ ես: Ասելու բան կա՝ տղամարդավարի պիտի ասես․ եթե այդտեղ կարգալույծ լինելու հարց կա, ավելի լավ է տեղում պարզվի, ասես` եղբայր, ես այդ բանը չեմ անում: Որ հարցնեն, ասեն` ինչի՞ չես անում՝ դրա պատասխանը կարողանաս տալ, ասես՝ այսինչ, այսինչ բանը չեմ անում: Եթե հարաբերությունն արդեն իսկ այդպիսին չէ` առաջնորդի ու ծառայող հոգեւորականի միջեւ, արդեն անառողջ է: Եկեղեցու մեջ շատ կարեւոր է Հնազանդության ուխը․ այդ ուխտը մենք որ կապում ենք` այդ հնազանդությունը բարձր իրականություն է, որովհետեւ գալիս է աստվաշնչյան ամենակարեւոր մոտեցումից, որ երբ պատվիրան տրվեց Ադամին՝ դա իրենից ենթադրում է հնազանդություն: Այսինքն՝ պատվիրանապահությունը հավասար է հնազանդությանը եւ Աստծո կամքին, Աստծուց եկած բոլոր պրոցեսները, որոնք կատարվում են մեր կյանքում՝ փորձություններ, դժվարություններ, առաջնորդի հետ բարդ հարաբերություններ, այդ ամեն ինչի մեջ Աստծո կամքը պիտի տեսնի մարդը: Երբ որ այդ կամքից ինքը դուրս է գալիս, ըմբոստության ոգին է բռնում իրեն, սայթաքելու պահն է դա, ինքը միանգամից հանձնվում է իր կրքերին, իր էմոցիաներին, ու արդեն գլորման պրոցեսն է սկսվում, որը դուրս է բերում հնազանդությունից, ամեն ինչից դուրս է բերում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test