Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ լկտիություն hraparak.am hraparak.am

time
Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ լկտիություն

Յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ավարտվում է այն պահին, երբ կորցնում է իր պատիվն ու արժանապատվությունը։ Պատիվն ու արժանապատվությունը ոչ միայն բարոյական արժեքներ են, այլ ունեն հստակ կիրառական նշանակություն ազգերի գոյության համար և, ըստ էության, այն միակ ուժն են, որ կարող են փրկել ազգերին նույնիսկ կործանման եզրից։ Պատմությունը վկայում է․ բոլոր նրանք, ովքեր փորձել են սեփական խիղճը, պատիվն ու ինքնությունը վաճառել կեղծ «խաղաղության» դիմաց, ոչ միայն երբեք խաղաղություն չեն ստացել, այլ դատապարտվել են խեղդվելու իրենց իսկ արյան մեջ։

Այսօր Հայաստանի իշխանությունների վարքագիծը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ավելի ու ավելի է նմանվում ճիշտ կոլաբորացիոնիստական համակարգի, որը սեփական գոյության համար պատրաստ է զոհաբերել Հայրենիքի գոյությունը, իր քաղաքացիների ներկան ու ապագան։ Այո՛, հենց հայաստանյան այս իշխանությունն է դարձել պատերազմի, պարտության և մահերի իրական գեներատորը։ Նրանք, ովքեր փոխանակեցին մեր ժողովրդի պատիվն ու խիղճը իշխանության աթոռի հետ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, այսօր տանում են ամբողջ ազգին նվաստացման ճամփով, որը հանգեցնելու է մեր ազգային գոյության լիակատար կորստի։

Այս ամենը գրում եմ, քանի որ մեզ հերթական անգամ սպասվում է ազգային նվաստացման և մարդկային տարրական արժանապատվության ոտնահարման դրվագ։ Հայաստանը պատրաստվում է ուղարկել Բաքու ուժային պաշտոնյաների՝ մասնակցելու ինչ–որ ֆորումի։ Սա այն օրերին, երբ ադրբեջանական բարբարոսները ոչնչացնում էին Արցախը, սպանում էին մեր երեխաներին ու ծերերին։ Եվ այսօր հենց Հայաստանի պետական կառույցի ներկայացուցիչը պատրաստվում է գնալ այն երկրի մայրաքաղաք, որի ձեռքերը պատված են մեր ժողովրդի արյունով։

Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ լկտիություն և ազգային ողբերգության շարունակություն։ Սա ոչ թե դեպի խաղաղություն տանող քայլ է, այլ նոր նվաստացման, նոր խեղման և նոր մահվան ուղեգիր։ Արդեն բառեր չեն մնում նկարագրելու այն անդունդը, որի մեջ այս իշխանությունները նետում են մեր ժողովրդին։

Արման Աբովյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test