Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Արցախի թեմայով հայտարարություն չի արվում, որ Ալիևը հանկարծ չբարկանա»․ Էդմոն Մարուքյան mamul.am mamul.am

time
 «Արցախի թեմայով հայտարարություն չի արվում, որ Ալիևը հանկարծ չբարկանա»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչո՞ւ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։ Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։

Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է մեկ օր տևողությամբ անհավասար պատերազմ, որում զոհվել են մեր հայրենակիցները, այդ օրը 150 հազար մարդու էթնիկ զտման սկիզբն է դրվել․․․

Լավ, պարզ է, որ այդ թեմայով որևէ հայտարարություն չի արվում, որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները մոռացության մատնվեն ու լեգիտիմացվեն, և որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց մի՞թե ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test