Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը tert.am tert.am

time
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և բարձր գնահատել Հայաստան–Եվրոպական միություն ակտիվ ու շարունակական երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումն ամրագրված է նաև ՀՀ–ԵՄ գործընկերության նոր օրակարգում։

Հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտային ու ենթակառուցվածքային զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test