Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշեն-Բարձրաշեն վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհը հիմնանորոգվում է ճանապարհաշինարարության ոլորտում լավ համբավ ունեցող կազմակերպության կողմից․ երթևեկությունը մինչև ավարտ դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն սկսվել է Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզ տանող վարորդների համար պատուհաս դարձած ամեն պահի փլուզման վտանգի տակ գտնվող ճանապարհի կապիտալ հիմնանորոգումը։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօրվանից նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է և այն կգործի երբ ճանապարհաշինարարները աշխատանքները ավարտեն։Այսօր արդեն սկսվել է հողային շերտի և նստվածքի հետևանքով անորակ ասֆալտի հեռացման աշխատանքները, իսկ հետագայում կառուցվելու է մոտ 40-60 մետր երկարությամբ 80 սմ-ից 1 մ լայնությամբ և 6 մետր խորությամբ պաշտպանիչ բետոնե պատնեշ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով աշխատանքների վերահսկողությունը քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականով դրվել է փոխքաղաքապետերից մեկի վրա, և նա կատարված աշխատանքների մասին ամեն օր պետք է քաղաքապետի զեկուցի։Իսկ ճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունը Հայաստանում հայտնի է ճանապարհաշինարարության ոլորտում և որքան ճանապարհ, որ վերանորոգվել և վերակառուցվել այդ ընկերության կողմից, որակի տեսակետից խնդիրներ չի առաջացել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել էր, թե Հայաստանի ճանապարհները ավելի լավն են Վաշինգտոնի ճանապարհներից։Այն, որ Հայաստանում վերջին տարիներին ճանապարհաշինարարական ոլորտում հսկայական առաջընթաց կա, դա ակնհայտ է։ Բայց, ցավոք, կան կարևորագույն ճանապարհներ, որոնք Երևանը կապում են մարզերի հետ, գտնվում են ամենավատ, վտանգավոր ու ճանապարհատրանսպորտային պատահարներով հարսուտ հատվածներում։SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպիսի վիճակում էր գտնվում Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածը, որտեղ ճանապարհի նստվածքն արդեն այնքան էր մեծացել, որ մեկ մեքենա հազիվ էր կարողանում անցնել։Ամեն անգամ հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը խոստանում էր, որ աշխատանքները կսկսեն, իսկ Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանն էլ ճանապարհի այդ հատվածից կհեռացնի մի քանի տոննա աղբը, մինչդեռ ճանապարհն էլ ավելի էր նեղանում նստվածքի պատճառով, իսկ աղբն էլ ոչ թե հեռացվել էր, այլ տրակտորով, ինչպես ժողովուրդն էր ասում, բրդել, լցրել էին ձորը, մի մասն էլ այրել էին։Ստացվում էր, որ Նուբարաշենի թաղապետը արհամարհած ունի Երևանի քաղաքապետի հանձնարարականը, աղբը չի հեռացրել, մի բան էլ Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել էր, որ ամեն ինչ «օկեյ» էր։Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, այդ ճանապարհահատվածում, որը Երևանը կապում էր Արարատի և Կոտայքի մարզերի հետ, քանի որ ճանապարհը Երևանից տանում էր դեպի Գառնի, Բարձրաշեն, հերթական ավտոմեքենան էր կողաշրջվել գիշերը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չէին եղել։ Եթե առաջիկա օրերին խնդիրը չկարգավորվեր, կար վտանգ, որ ճանապարհի նստվածքը էլ ավելի էր խորանալու ու երթևեկությունը ընդհանրապես հնարավոր չէր լինելու այնտեղ իրականացնել։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test