Սեպտեմբերի 16-ին Պակիստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձ պաշտպանության մասին ռազմա-քաղաքական համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթի մանրամասնությունները հայտնի չեն: Իսրայելական մամուլը գրում է, որ «կողմերից մեկի դեմ հարձակման դեպքում մյուսը պարտավորվում է ռազմական անհապաղ օգնություն ցուցաբերել»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գազայում կարգուկանոն պահպանելու և Հորդանանի արեւմտյան ափի պաղեստինցի բնակչության անվտանգության ապահովման նպատակով «արաբական երկրները կարող են հատուկ նշանակության զորախումբ ստեղծել, որին կներգրավվի նաև Պակիստանը»:
Ըստ երևույթին, այդ տեղեկությունը հիմնազուրկ չէ: Գնահատելով Սաուդյան Արաբիայի հետ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ակիֆը չի բացառել, որ արաբական այլ երկրներ նույնպես կմիանան այդ պակտին:
«Ես կարծում եմ, որ դա երկրների և ժողովուրդների, հատկապես մուսուլմանական աշխարհում, հիմնարար իրավունքն է, որպեսզի միասնաբար պաշտպանեն իրենց տարածաշրջանը, պետությունը և ազգը»,- ձևակերպել է Պակիստանի պաշտպանության նախարարը:
Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը շատ նկատելի տագնապ է հարուցել հատկապես Իսրայելում: «Եդեիոտ ահրոնոտի» ռազմական հարցերով փորձագետը նույնիսկ տեսակետ է հայտնել, որ դա «նշանակում է Պակիստանի կողմից արաբական աշխարհի շահերի միջուկային զենքով պաշտպանություն»:
Գրեթե զուգահեռաբար թուրքական մամուլը ծանուցել է, որ մոտ ապագայում Թուրքիան ձեռնամուխ կլինի «միջուկային ազգային ռեակտորի ստեղծմանը»: Տարածաշրջանում միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունի Իրանը, որի շուրջ հակասությունները հասել են բարձրակետի:
Այս ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը բավական երկիմաստ և շատ անսպասելի հայտարարություն է արել: Նրա գնահատմամբ, իրատեսական չէ պատկերացումը, որ Իսրայելի քաղաքականության վրա Միացյալ Նահանգների ազդեցությունը շատ մեծ է: «Ավելի շուտ կարող ենք հակառակը դիտարկել»,- ասել է նա:
Ըստ երևույթին, Թուրքիան «ինչ-որ նախապատրաստություններ է տեսնում», և Ֆիդանը դիվանագիտորեն ակնարկում է, որ բոլոր հարցերում չէ, որ Վաշինգտոնը կանգնած է Երուսաղեմի թիկունքին: «Մենք պայքարում ենք Պաղեստին պետություն ստեղծելու համար»,- հավաստիացրել է Ֆիդանը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ինքը կներկայացնի «Պաղեստինի պետությունը»: Մերձավոր Արևելքում զարգացումները, կարծես, մոտենում են լարվածության գագաթնակետին: Ի՞նչէ սպասվում, դիվանագիտական հանգուցալուծո՞ւմ, թե՞ լայնածավալ պատերազմ: Այս հարցի պատասխանը կարող է վճռորոշ լինել նաև Հարավային Կովկասի համար:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test