Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լիճը մամռակալել է, չեն կարողանում մաքրել hraparak.am hraparak.am

time
Լիճը մամռակալել է, չեն կարողանում մաքրել

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի լիճը վատ վիճակում է: Հենց քաղաքի սրտում գտնվող այս լիճը կորցրել է իր երբեմնի գեղեցկությունն եւ վերածվել ծանծաղ, մամռոտ ջրի, որի հատակին տիղմ է, մակերեսին՝ մամուռի հսկա շերտեր։ Մեզ պատմում են, որ ՔՊ-ական քաղաքապետ Հովսեփ Առաքելյանը, որն արդեն 1 տարի է, ինչ այդ պաշտոնն է զբաղեցնում, մեկ տարի ոչինչ չի ձեռնարկել լիճը մաքրելու ուղղությամբ:

Իսկ երբ օրեր առաջ վերջապես նախաձեռնել է նման գործընթաց, այն ձախողվել է։ Ականատեսների վկայությամբ՝ տրակտորներով փորձել են մաքրել լճի մակերեսը, սակայն ծանրությունից մի քանի տրակտոր փչացել են, եւ լիճը հնարավոր չի եղել մաքրել։

Սիսիանի կոմունալ վարչության պետ Դավիթ Մարգարյանից տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ, ասաց՝ ինձ հարմար չէ, թաղման եմ մասնակցում, երբ հարցրինք տրակտորիները փչացե՞լ են լիճը մաքրելու ընթացքում, ասաց՝ ոչինչ չի կարող ասել, հարմար չէ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test