Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԲԴԽ նախագահը ընկերոջը ներկայացրել է պարգեւի hraparak.am hraparak.am

time
ԲԴԽ նախագահը ընկերոջը ներկայացրել է պարգեւի

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբելյանի միջնորդությամբ` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության տոնի առթիվ «իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար» Երախտագիտության մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանին և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։

Սարգիս Արմենակյանը Աթաբեկյանի մտերիմ ընկերն է: Փաստորեն Աթաբեկյանը կարողանում է ոչ միայն կադրային հարցեր լուծել ու իր մտերիմներին տեղավորել դատարանի նախագահի պաշտոնում, քանի որ նրա միջնորդությամբ էր այս տարվա սկզբին նա նշանակվել քաղաքացիական դատարանի նախագահ, այլ նաեւ նրան պարգեւատրելու քավոր է կանգնում։ Իսկ Խաչիկ Ղազարյանն առաջիկայում քննելու է Սերժ Սարգսյանի դիզվառելիքի գործը, որը բեկանվել եւ ուղարկվել է նոր քննության: Ըստ ամենայնի, այս պարգեւատրումը «կանխավճար» է՝ երրորդ նախագահի դեմ ակտ կայացնելու համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test