Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Գլխավոր գործոնը ՀՀ դիրքորոշման փոփոխությունն էր Արցախի մասով՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս». Արտակ Բեգլարյան 168.am 168.am

time
«Գլխավոր գործոնը ՀՀ դիրքորոշման փոփոխությունն էր Արցախի մասով՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայկական վերահսկողությամբ մնացած Արցախի հատվածը հնարավոր էր պահել՝ հայկական վերահսկողությամբ։

Թե ինչո՞ւ կորսվեց Արցախը՝ հարցի առնչությամբ, ըստ Արտակ Բեգլարյանի՝ կարելի է մի ամբողջ դիսերտացիա գրել։

«Թեև պատմության մեջ «եթե»-ներով գնահատականներ տալը բավականին անշնորհակալ գործ է, բայց, այո՛, ունեմ այդ վստահությունը, որ հնարավոր էր պահել Արցախը։

Իհարկե, պետք է խոսենք մեզանից կախված և մեզանից անկախ գործոնների մասին։

Մեզանից անկախ գործոններն այդքան էլ մեր օգտին չեն եղել, այդ թվում՝ աշխարհակարգի փոփոխություն, ռուս-արևմտյան հակամարտություն, տարածաշրջանային ուժերի բալանսի փոփոխություն և այլն»,- 168.amի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման մասին և պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր էր 2020 թվականի պատերազմից հետո պահպանել Արցախի այն հատվածը, որը մնացել էր հայկական վերահսկողությամբ։

Ինչ վերաբերում է հայկական կողմի գործոններին, ապա Արտակ Բեգլարյանը նկատեց.

«Այստեղ առնվազն գլխավոր գործոնը ՀՀ դիրքորոշման փոփոխությունն էր Արցախի մասով՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, որը հստակորեն փոխեց տարածաշրջանային, նաև միջազգային դերակատարների դիրքորոշումը և գործողությունները։ Ցանկացած հակամարտության մասով պետությունները բավականին պրագմատիկ են նայում, թե հակամարտության կողմերն ինչ դիրքորոշում ունեն, փորձում են դրանից ելնելով լուծումներ գտնել։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին, որպեսզի խնդիրն ամբողջապես ներկայացնի՝ որպես իր ներքին հարց։ Հնարավորություն ստեղծեց, որպեսզի Արցախը միայնակ մնա, այսպես ասած՝ ուղղանկյուն գծի, նաև միջազգային հանրությանը հնարավորություն տվեց, այդ թվում՝ ռուս խաղաղապահներին՝ գնդակը գցելու Հայաստանի դաշտ, ասելու, թե՝ «մեզանից ի՞նչ եք ուզում, եթե հակամարտության այս կողմը նման դիրքորոշում ունի»»։

Արտակ Բեգլարյանը նաև շեշտեց, որ այստեղ Ռուսաստանն իր ձախողումներն ու սխալներն ունեցավ, միջազգային հանրությունն էլ իր առանձին սխալներն ունեցավ։

Բայց այստեղ, ըստ Արտակ Բեգլարյանի՝ Հայաստանի դիրքորոշումն էր վճռորոշ։

«Հայաստանի դիրքորոշումը բեկումնային էր այս հարցում»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի ուղղությամբ։ Մեկ օր տևած ռազմական գործողությունների արդյունքում 200-ից ավելի մարդ զոհվեց, զոհվեցին նաև քաղաքացիական անձինք, երեխաներ։ Ադրբեջանին հաջողվեց ամբողջովին օկուպացնել Արցախը, իսկ արցախահայերին բռնի տեղահանել իրենց բնօրրանից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test