Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչու, ինչպես և հանուն ինչի կործանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1in.am 1in.am

time
Ինչու, ինչպես և հանուն ինչի կործանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Շատ քչերն են, երևի, հիշում, իսկ այդ մասին առհասարակ ոչ ոք չի խոսում, որ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին, ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 30-ամյակի, Ստեփանակերտում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակ:

Համացանցը պահպանել է այդ արարողության տեսագրությունը: Ներկա են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանի դաշնակցական պատգամավորներ, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը:

Ի՞նչ խորհուրդ ուներ Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացումը, ինչո՞ւ հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունը, խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը: Չէի՞ն հրավիրվել, թե՞ ձեռնպահ էին մնացել ՀՅԴ նախաձեռնությանը ներգրավվելուց:

Հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև երկու դեպքում էլ եզրակացությունը մեկն է: Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը, մեղմ ասած, պաշտոնական Ստեփանակերտի քաղաքական դիրքորոշմանը չէր ներգրվում:

Նույն տարվա մայիսին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները վեց ամսվա մեջ երկրորդ անգամ պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նրան խստորեն արգելել, որ շփումներ չունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

2021 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում փաստացի ձևավորվել է այլընտրանքային կամ, ավելի ճիշտ, «ստվերային իշխանություն»՝ ԼՂ խնդրի լուծման հիմքում դնելով Հայ դատի պահանջատիրությունը:

Չորս տարի հետո 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովը «Տոն և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում է կատարել և սեպտեմբերի 19-ը հռչակել Արցախի ժողովրդի բռնատեղահանության և պահանջատիրության օր:

Միանգամայն արդարացի է. այդ օրը բռնատեղահանված արցախցիները Ստեփանակերտի քաղէլիտայից պետք է պահանջեն, որ բացատրություն տա, թե ինչու, ինչպես և հանուն ինչ նպատակի իրացման կործանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և վճռականորեն մերժի Հայաստանի դեմ նրա ցանկացած սադրանք:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test