Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և TRIPP նախագծի առաջ մղման համար: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և մեր կարծիքով ներդաշնակ են «ԵՄ գլոբալ դարպաս» ռազմավարության հետ։ Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը։
Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը։ Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ»,–ասաց նա։
«Այսօր մեկնարկվեց մեր միջև բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը։ Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ կողմից հաստատված դիմակայունության և աճի պլանի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը։
Կցանկանայի հանձնակատար Կոսին ու պատվիրակությանը շնորհակալություն հայտնել կառուցողական և արդյունավետ քննարկումների համար։ Համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումներն ու պայմանավորվածությունները մեր գործընկերությանը կհաղորդեն նոր ուժ և տեմպ»,–ասաց ՀՀ փոխվարչապետը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test