Տարածաշրջանը պատմական ժամանակաշրջանում է ապրում և առաջին անգամ է, որ հնարավոր է դարձել Հարավային Կովկասում խաղաղություն բերել, դա է իմ այցի նպատակն ու պատճառը: Այս մասին ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«ԵՄ-Հայաստան գործընկերություն կիսում է համատեղ ջանքերը և մենք այստեղ ենք, պատրաստ ենք շարունակելու: Խաղաղության գործընկերությունը շատ կարևոր է, մենք պետք է շարունակենք, պահը բաց չթողնել և ներդրումներ իրականացնել տրանսպորտի փոխկապակցվածության, ինչպես նաև թվայնացման ոլորտում: Ժամանակն է խաղաղության գործընթացում ներդրումներ կատարելու»,-նշել է նա:
Կոսն ընդգծել է, որ երբ խոսք է գնում տնտեսական զարգացումների, հարաբերությունների մասին, հաճախ մոռանում ենք, թե որքան կարևոր է ապրել խաղաղության պայմաններում:
«Եվրոպան հիմնված է խաղաղության վրա և խաղաղության գործընկերն է: Հարավային Կովկասը և Հայաստանը շատ կարևոր մաս են այն փոփոխության, որը փոխելու է իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում: Այսօր ինձ համար շատ մեծ պատիվ է հայտարարել, որ մենք Հայաստանի համար «Դիմակայունության և աճի» ծրագրի երկրորդ փուլի ֆինանասավորումն ենք հատկացնու: Խոսքն ավելի քան 200 մլն եվրոյի մասին է, որը կաջակցի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլրտում ներդրումներին: Սա վկայում է Հայաստանի՝ հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին»,-ասել է Մարթա Կոսը:
«Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարելու առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտումներում, առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, համահունչ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Մենք ինտեսիվ աշխատում ենք միջազգային, միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ, Եվրոպան միացնելով Կենտրոնական Ասիայի հետ և Հարավային Կովկասը Թուրքիայի միջոցով, որտեղ Հայաստանը անփոխարինելի դերակատար է: Մինչ դուք տոնում եք Անկախությունը, ես ուզում եմ ընդգծել, որ ձեր նվիրվածությունը դիմակայունության և խաղաղության շատ կարևոր է, ԵՄ-ն շարունակելու է լինել Ձեր կողքին տարածաշրջանի նոր պատմության ուղում և շարունակեք մեզ վստահել»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test