Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսկ դուք հայրենադավության ու քֆուրի դպրո՞ց եք ավարտել hraparak.am hraparak.am

time
Իսկ դուք հայրենադավության ու քֆուրի դպրո՞ց եք ավարտել

Լրագրողներին հայհոյելը դարձել է իշխանությունների ծառայելու գլխավոր գործիքներից մեկը։ Հենց տեսնում եք, որ ինչ որ մեկը քննադատում է լրագրողներին, ուրեմն իմացեք՝ իշխանական քարոզիչ է, նիկոլական։ Դրանց մեջ, իհարկե, կան, որ վճարովի աշխատանք են կատարում, կան, որ «հոգով-սրտով» են նիկոլական, բայց հենց նկատեցիք, որ լրագրողներին ատում է ու փնովում, ուրեմն իմացեք` այդ կաստայից է: Որովհետեւ լրագրողական համայնքը` իր հիմնական մասով առողջ է, հայրենասեր, հայրենիքը դավաճանած, հայրենիք հանձնող այս իշխանությունների հակադիր ճամբարում է: Մի հավատացեք, որ նրանց ընդդիմությունն է վճարում, այդ վճարի դիմաց են նրանք քննադատում իշխանություններին, որ ընդդիմությունը կառավարում է մեդիադաշտը եւ հզոր քարոզչություն է իրականացնում իշխանությունների դեմ: Դա սուտ, հորինված, կեղծ քարոզչական թեզ է: Որովհետեւ շատ ավելի մեծ միջոցներ մեդիայի վրա ծախսում է իշխանությունը եւ շատ ավելի հեշտ կլիներ յուրաքանչյուր լրագրողի համար փող աշխատել իշխանական որեւէ լրատվամիջոցում տեղավորվելով, այլ ոչ թե անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցում:

Նորմալ մարդը կուրախանար, որ մեր լրագրողները հետեւողական են, թույլ չեն տալիս անհեթեթ բացատրություններով խաբել ժողովրդին, համառորեն փորձում են բացատրություն ստանալ, հասկացնել, որ վատ բան եք անում: Եւ հարցը միայն կնիքի վրայի այդ նկարը չի, այլ այն հետեւողականությունը, որով այս իշխանությունը փորձում է ջնջել ու վերացնել ամեն հայկական բան` մեր սիմվոլները, մեր ավանդույթները, մեր արժեքները եւ դա միայն «հատուկ չհասկանալու դպրոց ավարտածը» կարող է չհասկանալ, կամ` ձեւացնել, թե չի հասկանում: Եւ սա առաջին դեպքը չէ, երբ երկրի ղեկավարը դանդաղ քայլերով իրականացնում է թշնամի երկրների պահանջները եւ փորձում է մոռացնել տալ Արցախն ու Արեւմտյան Հայաստանը, հրաժարվել Արարատից ու մեր ինքնիշխանության մյուս դրսեւորումներից, թշնամուն է հանձնում ճանապարհներ, սարեր, դիրքեր եւ ասում է` դեռ էլի տալիք ունենք, մեր տնօրինության տակ հողեր կան, որ մերը չեն: Բայց դե Մերիի նման անհայրենիք ծախու քարոզիչները ամեն ինչ արդարացնում են, փորձում են աջակցել հայրենիքը հանձնելու այս չար գործին, թեեւ հաճախ թաքնվում են հայրենասերի անվան տակ: Միաժամանակ գեներացնում են ատելություն` հայի ինքնության համար կռիվ տվող լրագրողների, ընդդիմադիրների դեմ: Առավել սարսափելի է, երբ սրա նմաններին խրախուսողներ էլ կան: Դրանց գլխավոր թեզն այն է, որ լրագրողները ծախսված են, իսկ «մերիները»` հայրենասեր:

Այդ աղջկա «Լրագրողներ ջան, դուք հատուկ չհասկանալու դպրոց ե՞ք ավարտում» վերնագրով լայվի տակ գրառումներ էլ կան. «Այո, նույն դպրոցում ստանում են քոչի ստրուկ որակավորում», «Կարևորը իրանց տերերը գոհ լինեն, դրանք չակերտավոր ասած վարժացրած լրագրողներ են», «Շատերը տեղյակ չեն եղել, որ այդ թղթի վրա Արարատ լեռան նկարնա եղել, բայց հիմա իրանց կոտորում են։ Մասիսի վրա հո շոր չեն փռել որ չերեւա, բոլորիս տներից, ամեն անկյունից մեր փառահեղ Մասիսը երեվումա ովա արգելելու, որ... ինչքան ուզենք կարող ենք նայել, թուրքը ինչա` գալույա մեր աչքերը փակի՞»: «Շատ լրագրողներ ոչ միայն անկիրթ են, այլ նաև շատ բադոշ երես ունեն, զուրկ են ինքնասիրությունից... փչացած ձայնասկավառակներից են` ընկել են մի խազի վրա, ու ֆռռում են»: Մեկը Մասիս նկարի հարցը բարձրացնող լրագրողներին «լրագրատգետ» է կոչում, մյուսը «հայրենադավ ստրկամիտ ճորտիկներ», «խառնակիչներ», «ուղեղները լվացած փողոցային ստրուկ լրագրողներ»: Ապշում ես նման որակումները կարդալով: Լավ, դուք էս ի՞նչ միս ու արյունից եք ստեղծվել, որ իր հայրենիքի համար ցավող, մեր ինքնության հարցը բարձրացնող, այս իշխանությունների ձեռքը բռնել փորձող մարդկանց այսպես եք որակում:

Բայց երեւի պետք չէ զարմանալ սրանից, քանի որ իշխանությունն է խրախուսում այս ոճն ու մթնոլորտը: Եթե կառավարության անդամ առողջապահության նախարարն իր համար տհաճ լրագրողական մի հարցից զայրացած հայտարարություն է տարածում, որը սկսվում է այսպես. «Երբ պատվիրված հարց եք տալիս, լավ կլինի մանրամասներին ծանոթանաք, որ անհարմար բան չստացվի», մյուսներից ինչ պահանջենք: Հետո երկար բարակ ինչ որ տեքստ է գրում, ապա վերջում. «Ամո՛թ է, հերի՛ք է առանց հասկանալու պատվիրված տխմարություններ հնչեցնել», լրագրողներին ասում է տիկինը:

Նման լեքսիկոն կիրառող նախարարին պետք է 5 րոպեից պաշտոնանկ անեին, բայց ո՞վ անի` սրբազաններին «սրբապիղծ» անվանող քֆուրչի, անզուսպ վարչապե՞տը, որի կառավարած երկրում հայհոյանքն ու վիրավորանքը դարձել է առօրյա շփման միջոց, իսկ լրագրողներին ու իշխանության ընդդիմախոսներին դատափետելը, բանտ նետելը` սովորական բան:

Արեգ Մարգարյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test