«2023 թվականի սեպտեմբերի 19-ին աշխատանքի էի, ժամը մեկին ես ու իմ բարեկամը անտառներով եկանք, հասանք տուն։ Չգիտեինք՝ կհասնենք տուն, թե չէ, որովհետեւ մենք Ստեփանակերտում չէինք ապրում, ապրում էինք Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին պատմեց Արցախից բռնի տեղահանված կինը։
Նա պատմեց, թե ինչերի միջով են անցել 2023 թվականի բռնի տեղահանման օրերին․ «Առավոտը՝ ժամը ութ անց կես մեզ ասացին, որ պետք է շարասյունով դուրս գանք տնից։ Ուղղակի չէինք պատկերացնում, որ մենք հետ չենք գալու։ Մեզ ասացին՝ կտանեն մեզ, մի երկու օր կմնանք անտառներում: Ընդհանրապես ոչինչ չենք վերցրել մեզ հետ, մենակ վերցրեցինք մի շիշ ձեթ, մի հատ փոքր գազի բալոն ու մեկ էլ մի դույլ կարտոֆիլ, ասեցինք՝ գոնե այդ երկու օրն անտառում ուտենք, ոչ հաց կար, ոչ բան կար։
Բերեցին մեզ երկու օր պահեցին օդանավակայանում, երրորդ օրն ասացին՝ դուրս եկեք, կարող է ձեզ այստեղ էլ վնասեն։ Ամսի 25-ի առավոտը, ցավոք սրտի, մենք Ստեփանակերտից պետք է դուրս գայինք։ Ամուսինս, որ նստեց մեքենայի ղեկին, այդ ապրումներից ինսուլտ ստացավ։ Հազիվ մի կերպ եկանք հասանք Գորիսի գյուղը՝ Կոռնիձոր, ընդեղից միանգամից ամուսնուս շտապ օգնությամբ տարան Գորիսի հիվանդանոց: Մեկ շաբաթ հետո Սիսիանից մեզ ուղղաթիռներով բերեցին Երեւան, մի ամիս էլ այնտեղ մնացինք՝ հիվանդանոցում։ Ու այս երկու տարի է՝ մենք տառապում ենք, չգիտեմ՝ դուք երեւի չեք պատկերացնի, թե ինչերի միջով ենք մենք անցել»։
Արցախցի կինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում Արցախի կորստի համար։ «Ամբողջ օրը՝ առավոտը սկսում է, մինչեւ գիշերը պրծնում է, ես անիծում եմ Նիկոլին, ինքն էլ պետք է մեր պես էս ամենի միջով անցնի, որ իմանա արցախցու վիճակը։ Չնայած երեւի իր վրա չի էլ ազդի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test