«ՄԻԵԴ-ի որոշումը կապ չունի այս դատական գործի հետ»,- «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից երեկ հրապարակված վճռին։ «Ֆունդամենտալ խնդիրներից մեկը, որը ՄԻԵԴ-ը արձանագրել է՝ քննության ոչ ադեկվատությունն է, նյութեր չտալու խնդիր կա, մի բան, որը մենք մի քանի տարի է բարձրաձայնում ենք, ներկայացրել ենք միջնորդություններ՝ մերժվել են։ Ավելին, մահվան հանգամանքները կարևոր կետերից մեկն է, որ պետք է բացահայտվի, ունենք 160-ից ավելի տուժողներ, էական գույքային վնաս կա, ինչ-որ բաներ բացահայտվել են, բայց դրանք էլ են հայտնվել ՄԻԵԴ-ում։ Այսինքն խնդիրը կայանում է հետևյալում, երբ որ փորձ է արվում ՄԻԵԴ-ի որոշումը կպցնել այս դատական գործին, ստանում ենք աբսուրդային արդյունք»,- հավելել է փաստաբանը։ Ըստ Արամ Օրբելյանի, Մարտի 1-ի դեպքերը պետք է բացահայտվեն ամբողջությամբ, կամ առնվազն պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ «Ամենավատը այն կլինի, որ ասեն՝ դե լավ, ՄԻԵԴ-ը փոխհատուցման հարցը տվեց, փակեց, պրծավ, էլ ոչ մի անելիք չունենք, բայց դա չի կարող լինել նոր՝ մարդու իրավունքների խախտում իրականացնելու միջոցով»,- ասել է Արամ Օրբելյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test