Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մի կեղծեք, որպեսզի Արցախը չկեղծվի 1in.am 1in.am

time
Մի կեղծեք, որպեսզի Արցախը չկեղծվի

Սեպտեմբերի 19-ն է: Կեսգիշերից սոցիալական մեդիան «տնքում է» դառնադառը գրառումներից: Դրանք իրական պատմություններ են, հեղինակներից շատերին գիտեմ: Նրանցից ոմանք բարեկամների, գյուղի հարևանների կանայք, հարսերն են:

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում նրանք հողին են հանձնել իրենց զավակներին, ամուսիններին, եղբայրներին և դեռ հույս են ունեցել, որ կվերադառնան տուն, հետո կհոգան հարազատների գերեզմանի հարցերը: Եվ հիմա զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից:

Այս շեքսպիրյան ողբերգության հետ ֆեյսբուքը փոխանցում է «քաղաքական-մտավորական» Ստեփանակերտի ներկայացուցիչների գրառումները: «Վասն որո» ոճի խոսքեր, որ բաց կամ «գաղտնագրված», բայց նույն բանն են ասում. «Արցախը դավաճանվեց, մնաց միայնակ», «Արցախը դավաճանաբար հանձնվեց» և այլն, և այդպես շարունակ:

2023 թվականի սեպտեմբերի դրությամբ այդ մարդիկ եղել են պետական պաշտոնյա, Ազգային ժողովի պատգամավոր, նախկին և գործող նախագահների մերձավոր շրջապատի մաս են կազմել և, բնականաբար, տիրապետել են բնակչության լայն խավերի համար փակ, խորհրդապահական տեղեկատվության:

Պատմության դասագրքի հեղինակը, ում դեմ Արցախի վերջին նախագահը դատական հայց է հարուցել, սոցիալական մեդիայում հրապարակել է Սամվել Շահրամանյանի դիմումի մի հատված, որից հայտնի է դառնում, որ Ադրբեջանը «պահանջել է, որ Արցախի Ազգային ժողովը ԼՂՀ լուծարման հռչակագիր ընդունի»:

Ըստ Շահրամանյանի դիմումի, այդ առաջարկությունը մերժվել է, պատճառաբանվել է, որ «պատգամավորական քվորում հնարավոր չէ ապահովել»: ԼՂՀ իշխանության մարմինների լուծարման հարց Իլհամ Ալիևը հրապարակայնացրել է 2023 թվականի հունիսին՝ Լաչինում բնակչության հետ հանդիպմանը: Ընդ որում, նա հիմնավորել է, որ իր աշխատակազմի կողմից «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին երկու անգամ Բաքու հրավեր է արվել, երրորդը չի լինելու»:

Էմոցիան՝ էմոցիա, կարոտախտը՝ կարոտախտ, բայց հարազատի գերեզմանը Ստեփանակերտում թողած կնոջ և նախկին պաշտոնյայի խոսքի նույնականությունը կեղծիք է: Որևէ հարց առարկայացնելու համար Արցախի բոլոր պատասխանատուները պարտավոր են չկեղծել: Որպեսզի Արցախը չկեղծվի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test