Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե ես ինձ դատարանի դահիճում լավ չպիտի զգամ, ուրեմն ինքնաբացարկ կհայտնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը հետաձգվեց aravot.am aravot.am

time
«Եթե ես ինձ դատարանի դահիճում լավ չպիտի զգամ, ուրեմն ինքնաբացարկ կհայտնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ու կարճ ժամանակ անց հետաձգվեց մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ նախկին չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարությունը։

Նիստը սկսվելուն պես՝ քննարկման թեմա դարձավ Յուրի Խաչատուրովի՝ վարույթում ընդգրկված թարգմանիչ Վարդուհի Շահինյանի հարցը։

Թեև դատավորը նշեց, որ փաստաբանը նստած է տեսանելի վայրում, դահլիճում բոլորը տիրապետում են ռուսերեն լեզվին, այնպես որ սխալ թարգմանելու հավանականություն գրեթե չկա, այդուհանդերձ պաշտոնյաների գործով ներգրավված փաստաբանները մտահոգություն հայտնեցին, որ հնարավոր է թարգմանությունը կողմնակալ լինի հայերենից-ռուսերենի ժամանակ, այսինքն՝ Յուրի Խաչատուրովի համար թարգմանություն անելիս։

Իսկ այս դեպքում դահլիճում ներկա գտնվողները չեն կարողանա վերահսկել, կան տերմիններ, որոնք անսխալ պիտի թարգմանվեն Խաչատուրովի համար։

Թարգմանիչ Շահինյանը, լսելով, քննարկումը, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց․ «Հարգելի դատարան, շնորհակալ եմ, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում իմ մասնագիտական գիտելիքները, բայց եթե անվստահություն կա, ու ես ինձ դատարանի դահիճում լավ չպիտի զգամ, ինձ չեն վստահելու կամ մտածում են՝ ես ինչ-որ տեղեկություններ պիտի լսեմ փաստաբանների խոսակցությունից, իսկ նման բան իմ մտքով էլ չի անցնում, ուստի խնդրում եմ ինքնաբացարկի հարցը քննարկել, կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի»։

Դատավորը հայտարարեց, որ դատական նիստն անհնար է առանց թարգմանչի, ու հետաձգեց այն։

Դատական նիստը ամբողջությամբ

Հրապարակման պատրաստեց Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test