Սամվել Շահրամանյանը մեկնաբանել է Արցախում հայ տղամարդուն ձերբակալելու լուրը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեկնաբանեց ադրբեջանցի ոստիկանների կողմից հայազգի Կարեն Ավանեսյանին ձերբակալելու լուրը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով և հինգ նռնակով փորձել է մոտենալ միջոցառման անցկացման վայր։ Ձերբակալության ժամանակ Կարեն Ավանեսյանն իբր երեք նռնակ է նետել ու կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակի ժամանակ նա վիրավորվել է։
«Եթե նման դեպք տեղի է ունեցել, ուրեմն այդ անձնավորությանը հասցրել են այդ իրավիճակին, ու ինքը ստիպված էր գնալ նման քայլի»,– Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Շահրամանյանը։
Նա այլ մեկնաբանություններ չտվեց` նշելով, որ հստակ տեղեկություններ չունի, միայն կարող է ասել, որ Կարեն Ավանեսյան անունով անձնավորություն կա, որը մի քանի հայրենակիցների հետ որոշել էր մնալ Արցախում։