Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տաքսու վարորդը կեղծ 10․000 դրամանոց է տվել ուղևորին hraparak.am hraparak.am

time
Տաքսու վարորդը կեղծ 10․000 դրամանոց է տվել ուղևորին

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Յանդեքսի վարորդը մանրը վերադարձնելիս կեղծ 10.000 դրամանոց թղթադրամ է տվել ուղեւորին։ Ըստ ուղևորի, որը կապ է հաստատել մեզ հետ, և պատմել դեպքի իսկությունը, մանրը հաճախորդին վերադարձնելիս վարորդը՝ Արայիկ Աթայանը, այն թաքցրել է մանր թղթադրամների մեջ եւ հորդորել է, որ վերջինս արագ իջնի մեքենայից՝ այդտեղ երկար կայանել չի կարելի, ինչից կարելի է ենթադրել, որ նա իմացել է թղթադրամի կեղծ լինելու մասին։

Վարորդի գործողություններից տուժած ուղեւորը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիմել է Յանդեքսի տնօրինությանը, իրեն պատասխանել են․ «Շնորհակալություն մեզ տեղեկացնելու համար, այս վարորդին կբացատրենք, որ պետք է կապի մեջ լինել, և կվերահսկենք նրան։ Նույն ոգով շարունակելու դեպքում այլևս չի կարողանա տվյալ անձը ծառայություններ, պատվերներ կատարել։ Խնդրում եմ, գրեք, եթե կարող եմ օգնել ձեզ, իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ։ Շնորհակալություն, որ պատմեցիք իրավիճակի մասին, ես արդեն հաղորդեցի որակի վերահսկման բաժնի իմ գործընկերներին, նրանք միջոցներ կձեռնարկեն։ Նման վարորդները տեղ չունեն ծառայություններում։

Ուղեւորը դիմել է Ոստիկանություն։ Իրենից հաղորդում են վերցրել, ինքը ներկայացրել է կեղծ թղթադրամը, որի լուսանկարը կից տեղադրում ենք նյութում։ Ներկայացրել է նաեւ վարորդի մեքենայի համարն ու հեռախոսահամարը։

Անուշ Կրկյաշարյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test