Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Փաշինյանը տիպիկ ահաբեկչի կեցվածք է ընդունել՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա ասելով՝ քվեն ստացավ, հիմա էլ շանտաժ է անում»․ Գառնիկ Դանիելյան aravot.am aravot.am

time
«Փաշինյանը տիպիկ ահաբեկչի կեցվածք է ընդունել՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա ասելով՝ քվեն ստացավ, հիմա էլ շանտաժ է անում»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Արցախի հայաթափման տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանի քայլերը որակում է «սրբապղծություն, զրո ապրումակցում, զոհերի հիշատակի անարգում»։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Անգամ երեւի թշնամին նման բան չի կարող անել։ Իրենք թշնամական ռեժիմ են։ Ես ուզում եմ հիշեցնել՝ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները սովի էին մատնված Արցախում, երբ էթնիկ զտում ու ցեղասպանություն էր տեղի ունենում, նույն խրախճանքն ու երջանիկ դեմքերն էին։ Նույն իրենց ցոփ ու շվայտ կյանքի արտացոլումն էր։ Այդ մարդն ամեն ինչ ասել է, ասել է, որ՝ ես գիտակցված պատերազմ եմ բերել, ասել է, որ՝ ես գիտակցված եմ արել այդ ամեն ինչը՝ իբր թե անկախություն ձեռք բերելու։ Մի հրաշալի սերունդ այսօր Եռաբլուրում ու ՀՀ տարբեր գերեզմանատներում հանգչում է, եւ այս մարդկանց համար դա նշանակություն չունի։ Իրենք մեր ժողովրդի թշնամիներն են, ոչ մի կապ չունեն այս ազգի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ասում է՝ մեզ քվե էր պետք, այն ժամանակ պետք էր ասել՝ Շուշի, Հադրութ, դեօկուպացիա, քվեն ստացանք, հիմա էլ շանտաժ են անում։ Տիպիկ ահաբեկչի կեցվածք է, ահաբեկեն մեր ժողովրդին, ասեն՝ էլի զիջումներ պիտի անենք»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test