Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՀՀ Վարչատարածքային բարեփոխումը փոքրամասնություններին չպետք է վնասի․ ԵԽ-ի նոր զեկույցը a1plus.am a1plus.am

time
ՀՀ Վարչատարածքային բարեփոխումը փոքրամասնություններին չպետք է վնասի․ ԵԽ-ի նոր զեկույցը

Հայաստանն առաջընթաց է գրանցել փոքրամասնությունների լեզուների պաշտպանության և խթանման գործում, այնուամենայնիվ, զգալի թերություններ են մնում,-այս մասին նշվում է Եվրոպայի Խորհրդի Փորձագետների Կոմիտեի այսօր հրապարակած զեկույցում։ Փորձագետները Հայաստան էին այցելել գարնանը։

Այն գնահատում է Հայաստանի կողմից Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի պահանջների կատարումը 2002թ-ից՝ դրա վավերացումից ի վեր՝ ընդգծելով ինչպես դրական նախաձեռնությունները, այնպես էլ հրատապ ուշադրության եւ քայլերի պահանջը փոքրամասնությունների լեզուների համար, ինչպիսիք են ասորերենը, հունարենը, քրդերենը, ռուսերենը, ուկրաիներենը և եզդիերենը։

Զեկույցը դրական է գնահատում հանգամանքը, որ Հայաստանը 170 դպրոցների համար իրականացրել է «Մշակութային բազմազանություն» ծրագիր՝ նպատակ ունենալով նպաստել տարբեր մշակույթների հանդեպ հարգանքի ամրապնդմանը: Ծրագրի շրջանակներում կայացել են փոքրամասնական լեզուների ուսուցում և ուսումնասիրում՝ բաց դասերի, ներկայացումների և երգ ու պարի միջոցով։

Փորձագետների կոմիտեի անդամների հետ հանդիպումներում մասնակիցները հաստատել են նախաձեռնության կարևորությունը աշակերտների շրջանում այլ մշակույթների վերաբերյալ իրազեկության բարձրացման համար: Մշակութային միջոցառումները, գիտաժողովները և փոքրամասնական համայնքների ազգային տոների տոնակատարությունները տեղի են ունենում կանոնավոր՝ ներառայալ Հայաստանի կառավարության աջակցությամբ

Ըստ զեկույցի՝ ռուսերենով և ռուսերենի դասավանդումը շարունակում է մատչելի լինել կրթության բոլոր մակարդակներում Հայաստանում: Մյուս փոքրամասնական լեզուների դասավանդումը տարրական և միջնակարգ դպրոցներում ընդհանուր առմամբ ամրապնդվել է, բացառությամբ հունարենի և ուկրաիներենի։

Սակայն զեկույցը մատնանշում է նաև թերություններ։ Ինչպես իշխանությունների, այնպես էլ փոքրամասնությունների լեզուներով խոսողների շրջանում կա Խարտիայի մասին իրազեկվածության համատարած պակաս։

Հայկական օրենսդրությունը դեռևս չի երաշխավորում փոքրամասնությունների լեզուների օգտագործման իրավունքը դատական գործընթացներում ( երբ խոսողը տիրապետում է հայերենին, բայց ցանկանում է դատարանում խոսել իր մայրենի լեզվով) ինչը չի համապատասխանում Խարտիայի 9-րդ հոդվածին։

Ավելին, ընթացիկ վարչատարածքային բարեփոխումները, որոնք ներառում էր համայնքների միաձուլում, բացասաբար են անդրադառնում փոքրամասնությունների լեզուների օգտագործման վրա տեղական մակարդակում, օրինակ՝ ասորերենը Դիմիտրովում և Նոր Արտագերսում։ Իշխանությունները պետք է ապահովեն, որ վարչական բարեփոխումները չհանգեցնեն փոքրամասնական փոքրամասնական լեզուների դասավանդման նվազմանը, նախազգուշացնում է Փորձագետների կոմիտեն:

Որակավորված՝ լեզվի ուսուցիչների պակասը մնում է մշտական մարտահրավեր, որի համար կա առաջարկ ստեղծել համապատասխան համալսարանական ամբիոններ։ Հանրային հեռուստատեսությունը չունի փոքրամասնությունների լեզուներով հատուկ հաղորդումներ, փոխարենը առաջարկում է միայն ընդհանուր տեղեկատվություն ազգային փոքրամասնությունների մասին հայերենով։

Փորձագետների Կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին որդեգրել ավելի նախաձեռնող և ռազմավարական մոտեցում, ավելացնել ֆինանսավորումը և փոփոխել համապատասխան օրենսդրությունը՝ Խարտիայով ստանձնած պարտավորությունները լիովին կատարելու համար.

Տարածաշրջանային կամ փոքրամասնական լեզուների եվրոպական խարտիան Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան է, որը նախագծված է պաշտպանելու և խթանելու մասնակից պետությունների տարածաշրջանային կամ փոքրամասնական լեզուները և հնարավորություն տալու այս լեզուներով խոսողներին օգտագործել դրանք թե՛ մասնավոր, թե՛ հանրային կյանքում: Խարտիայի րականացումը վերահսկվում է անկախ Փորձագետների կոմիտեի կողմից: Այն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 1-ին և այժմ գործում է 25 պետություններում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test