Իսրայելը կոշտ քայլեր է դիտարկում Ֆրանսիայի նկատմամբ, եթե Փարիզը ճանաչի Պաղեստինը։ Այս մասին գրում Է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին և փորձագետներին։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը պատասխան գործողությունների մի քանի սցենար է նախապատրաստում։ Դրանց թվում են Հորդանան գետի Արևմտյան ափի անեքսիայի արագացումը, Երուսաղեմում ֆրանսիական հյուպատոսության փակումը, ինչպես նաև միջոցառումներ Ֆրանսիային պատկանող օբյեկտների և տարածքների, այդ թվում՝ Էլեոնայի քրիստոնեական սրբավայրի դեմ:
Եվրոպացի դիվանագետը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է՝ Իսրայելը «պատասխան գործողությունների առումով կանգ չի առնի ոչնչի առաջ»: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ամեն դեպքում «զգալիորեն կվատթարանան»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test