Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ 2023-ի պատերազմից առաջ ի՞նչ է պայմանավորվել Ալիևի հետ․ Իշխան Սաղաթելյան lurer.com lurer.com

time
Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ 2023-ի պատերազմից առաջ ի՞նչ է պայմանավորվել Ալիևի հետ․ Իշխան Սաղաթելյան

Պետք է կանգնել Եկեղեցու, մեր ինքնության պաշտպանման կողքին, քաղաքական ուժերն այստեղ, իհարկե, անելիք ունեն։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ 2021 թվականին այս իշխանությունը մարդկանց խոստացել էր արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ՝ ՀՀ տարածքների դեօկուպացիա և ընտրվել են այդ ծրագրով, սակայն, ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ ՀՀ տարածքներն Ադրբեջանին հանձնելու:

«Իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար ինչ–որ պատճառներ են գտնում։ Աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարող է ասել, որ Արցախը հանձնեցինք, էսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, և Հայաստանը դարձավ ինքնիշխան կամ ավելի անկախ։ Ինքը գործիք է դարձել թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքին։ Սեպտեմբերի 19–ին Արցախի հայաթափման անձամբ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը մինչ օրս լեգիտիմացնում է Ալիևի գործողությունները, փորձում է իր վարած քաղաքականությամբ լվանալ նրա արյունոտ ձեռքերը:

«Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ինչ է խոսել 2023-ի պատերազմից, Ադրբեջանի հարձակումից առաջ, ի՞նչ է պայմանավորվել Ալիևի հետ, ի՞նչ է խոսել Էրդողանի հետ: Պետք է պատասխանի՝ արդյո՞ք ինքն ամբողջությամբ տեղյակ էր այդ հարձակման մասին և արդյո՞ք Ալիևին երաշխիք էր տվել, որ Հայաստանը որևէ կերպ ծպտուն չի հանելու և դիտելու է՝ ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում: Վստահ եմ, որ իրենք պայմանավորվածություն ունեցել են, ու այդ երաշխքիը տվել է»,– ասաց պատգամավորը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test