Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Առողջ խնձորը որ դնում ես հոտած խնձորի կողքը, հոտում է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Առողջ խնձորը որ դնում ես հոտած խնձորի կողքը, հոտում է

Հայաստանում հոգեւոր-մշակութային կյանքի գրաքննությունն այլեւս պաշտոնապես հաստատված իրողություն կարելի է համարել: Փաշինյանական «Իրական Հայաստանի» թրքահաճ ստանդարտները շուտով պետական փաստաթուղթ են դառնալու: ՀՀ կառավարությունը շրջանառել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգ անունով մի նախագիծ, որը 17 էջանոց խրթին ու ճոռոմախոս տեքստ է, որտեղ կարմիր թելի պես անցնում է նիկոլական «խաղաղության» պրոպագանդան:

«Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձեւավորմանն ու խրախուսմանը։ Ընդ որում, որպեսզի խաղաղությունն իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության եւ քննական մտածողության վրա»,- ասված է նախագծում: «Խաղաղության խոսույթ»-ի շրջանակում, օրինակ, խրախուսվելու են համատեղ (ենթադրաբար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ) նախաձեռնությունները՝ կինոարտադրության, փառատոների, ցանկացած այլ ձեւաչափով, որտեղ կա մարդկային շփման հնարավորություն, մյուսի տեսանկյունը լսելու եւ հասկանալու հնարավորություն: Նախագծում նշվում է, թե «բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման»։

Այս մի քանի մեջբերումը բավարար է՝ պատկերացում կազմելու համար, թե այսուհետ ինչն է արգելվելու Հայաստանում եւ ինչն է խրախուսվելու: Կորուսյալ հայրենիքի, Արցախի, հայրենի հողի համար զոհվածների փառաբանման թեմաները, զինվորի կերպարը, որը սրբություն է եղել մեր հասարակության համար, այլեւս կարող են տաբու հռչակվել: Փաշինյանի այս նախաձեռնությունը, փաստացի, իրականացումն է Ադրբեջանի հետ նախաստորագրած համաձայնության այն կետի, որով նա հանձնառություն էր ստանձնում «ռեւանշիստների» ու «խաղաղության» դեմ գործողների դեմ պայքարելու: Այս նախաձեռնությունը նաեւ հերթական ապացույցն է, որ Փաշինյանն անձնիշխանության վրա հիմնված բռնապետություն է կառուցում կամ արդեն կառուցել է՝ ամրացնում է:

«Այն, ինչից ձերբազատվել ենք, ավելի կոպիտ ձեւով ուզում են վերադարձնել: Մենք այն սերունդն ենք, որ տեսել ենք այդ ամենը՝ գրաքննություն, ազգայինի արժեքներն արգելելու փորձեր: Բայց պատուհանդ բացում ես՝ Արարատն է, տուն են ռեկլամ անում՝ ասում են՝ Արարատին նայող... Արարատը մեր արյան մեջ է: Չի՛ կարելի արյան ու հիշողության հետ խաղալ»,- «Հրապարակ»-ին ասում է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ հավելելով, որ այլեւս ոչ մի բանի վրա զարմանալ հնարավոր չէ: Մտավորականը համոզված է՝ իշխանությունն այս գործում չի հաջողելու, որովհետեւ սա արդեն վերջն է: «Վերջերս 2019-ի իմ գրառումներից մեկն աչքովս ընկավ: Թումանյանի հոբելյանական միջոցառումն էր ԵՊՀ-ում, ինձ էլ էին հրավիրել, հարցազրույցում ասացի, որ Նիկոլ Փաշինյանն Էլչիբեյին է նման, ինձ մոտեցավ մի դասախոս ու ասաց՝ ես Ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ ուզում, որ մեր վարչապետին համեմատեք Էլչիբեյի հետ: Ադրբեջանում, փաստորեն, ավելի շուտ գլխի ընկան, թե ով է Էլչիբեյը, մեզ մոտ դեռ մարդիկ կան, որ չեն հասկանում»,- ասում է Ղարաբաղցյանը: «Իրական Հայաստան» ձեւակերպումն անգամ նա ծիծաղելի է համարում, հարցնում է՝ «Իրական Հայաստանն» այն էր, ինչ Փաշինյանն օրերս Բյուրականո՞ւմ ասաց՝ «Ցանկապատը» ներկայացումից հետո:

«Ես չգիտեմ՝ ով էր նրան խորհուրդ տվել Բյուրական գնալ, բայց, կներեք, պետք է ասեմ՝ նա «մկան շեռի» նման ավիրում է ամեն բան, ուր ոտք է դնում: Հոտած խնձորը որ դնում ես առողջ խնձորների կողքը ու շուտ չես հեռացնում, առողջներն էլ են հոտում։ Հիմա մենք նման ենք այդ առողջ խնձորներին, որ իրեն հանդուրժել ենք ու չենք նկատում, որ մենք էլ ենք հոտել»,-այլաբանորեն ստեղծված իրավիճակն է բնութագրում մեր զրուցակիցը:

Մուլտիպլիկատոր, սցենարիստ Դավիթ Սահակյանցն էլ ասում է՝ իր կարծիքն անփոփոխ է․ գործ ունենք գլոբալ թուրքական քարոզչության հետ, որն իրականացնում է օրվա իշխանությունը: Նրա բոլոր գործողություններն ու որոշումներն այդ նպատակին են ծառայում: ««Իրական Հայաստանն» «Արեւմտյան Ադրբեջան» կոչված պրոյեկտի իրականացումն է: Այս ամենին այդ կոնտեքստով պետք է նայել: Ունենք իշխանություն, որն առաջ է տանում թուրք-ադրբեջանական թեզեր, որոնք ամբողջությամբ հակադրվում են մեր ազգի առողջ հատվածի պատկերացումներին, կուզեք ասեք` պատրիոտների, ազգանվեր մարդկանց, թե` պարզապես հայի»,- մեզ հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Այս ամենին, ըստ մեր զրուցակցի, պետք է գումարել նաեւ Փաշինյանի անձնական փառասիրությունը, գագաթնակետին հասած մեծամտությունն ու կստանանք գլխարկով Ստանիսլավսկի ձեւացող մեկին, որը հավակնում է ապրել սովորեցնել մարդկանց, որոնք առանց իրեն էլ շատ հանգիստ ապրում էին մեր երկու հանրապետություններում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test