Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել մեր հայ եւ թուրք գործընկերների ջանքերին այս ուղղությամբ, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ համաձայնությունների մշակման ժամանակ պատշաճ կերպով հաշվի տեղում առկա իրողությունները եւ Հարավային Կովկասում հարեւանների երկարաժամկետ շահերը։ Դրան հասնելու համար կարեւոր է բացառել ոչ տարածաշրջանային խաղացողների ապակառուցողական միջամտությունը առանց այդ էլ ոչ դյուրին բանակցային գործընթացում», - նշել է Մարիա Զախարովան։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test