Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Աննա Հակոբյանին պաշտպանում են` անկախ իր ցանկությունից, նրան տուժող էլ չեն ճանաչել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Աննա Հակոբյանին պաշտպանում են` անկախ իր ցանկությունից, նրան տուժող էլ չեն ճանաչել

«Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներին այս տարվա սկզբից սկսել են ավելի ինտենսիվ կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության, 2024 թվականի «Ապրիլի 24»-ի միջադեպի գործով։ Հիշեցնենք․ խոսքն այն մասին էր, որ Բեւեռի ներկայացուցիչները, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդիպելով Աննա Հակոբյանին, ռեպլիկներ էին հնչեցրել նրա ամուսնու հասցեին, ինչն իրավապահ մարմինները գնահատել էին որպես Փաշինյանի կնոջն ու աղջկան ուղղված հանցագործություն` նրանց «արժանապատվությունը նվաստացնող եւ հոգեկան տառապանքներ պատճառող» գործողություններ եւ քրեական վարույթ էին հարուցել:

Հարցաքննության կանչվողների թվում է եղել նաեւ Բեւեռի անդամ Գեւորգ Սաֆարյանը։ Սաֆարյանը, խոսելով գործի քննությունից, «Հրապարակին» ասաց. «Նախաքննության ավարտի վերաբերյալ ես տեղեկություն չունեմ»: Սակայն նշեց, որ վերջին անգամ ամիսներ առաջ են հարցաքննության կանչել։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին՝ նախաքննությունը շարունակվում է․ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մաս կա, որն ուղարկվել է դատարան։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։

Առաջին ատյանի դատարանն արդեն քննել է գործը` Տիգրան Դերմոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում եւ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375 հազար դրամի չափով: Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ ասաց, որ որոշումը բողոքարկել են ե՛ւ իրենք, ե՛ւ դատախազությունը: Վերաքննիչ դատարանն արդեն ավարտել է քննությունը, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի վերջին․ «Դատախազությունը միջնորդել է բեկանել առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության, իսկ մենք միջնորդել ենք արդարացնել Դերմոյանին»։ Խոսելով բուն քրեական գործի վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է, Պապիկյանն ասաց, որ այդ գործով զարգացումներ չկան, 1,5 տարի է՝ նախաքննություն է ընթանում, սակայն դեռեւս մեղադրյալներ չկան․ «Դատախազության ռազմավարությունը պարզ է` կհասնեն Դերմոյանի մեղավոր ճանաչելուն, դրանով էլ այդ գործով մեղադրանքներ կառաջադրեն մյուսներին»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test