Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Փաշինյանի «Իրական Հայաստան»-ը ֆոտոշոփով սարքած Հայաստանն է hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Փաշինյանի «Իրական Հայաստան»-ը ֆոտոշոփով սարքած Հայաստանն է

Կառավարությունը e-draft հարթակում օրերս հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության մասին» որոշման նախագիծը:

«Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվեն նաեւ Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձեւերի վրա, որոնց հստակ ձեւակերպումը եւ այդ ձեւերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։ Ընդ որում, գեղագիտական այդ ձեւերի սկզբունքներն ու չափորոշիչները կարեւոր են թե՛ պետության՝ միջազգային եւ արտաքին հարթակներում ներկայացման տեսանկյունից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տաղավարները տարբեր միջազգային ցուցահանդեսներում եւ հարթակներում, պետության արարողակարգային ներկայացումը տարբեր միջավայրերում, այնպես էլ հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից, որտեղ պետականության զգացողության ամրապնդումը քաղաքացիների շրջանում անկյունաքարային նշանակություն ունի»,- ասված է հիմնավորման մեջ։

Ըստ կառավարության՝ պետականության զարգացումը ենթադրում է ոչ միայն իրավական, օրենսդրական, տնտեսական բաղադրիչների զարգացում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական ձեւերի խրախուսում եւ աջակցություն, որոնք գալիս են լրացնելու եւ ամրապնդելու պետական եւ հանրային կյանքի մյուս բաղադրիչները՝ ամրապնդելով քաղաքացիական գիտակցությունը, պետությանը պատկանելության զգացողությունը, Հայաստանի Հանրապետության գեղագիտական ներկայությունը հանրային կյանքում։ Ընդ որում, գեղագիտական այդ ձեւերի համար սկզբունքների եւ չափորոշիչների սահմանումն անհրաժեշտ է նաեւ սեփական երկրի ճանաչողության տեսանկյունից՝ որպես առաջին հերթին սեփական ներկայի ճանաչողություն։ «Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր է պաթոսին եւ անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Չկա որեւէ արվեստային ձեւ, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական եւ ներկայացնի բոլոր ձեւերը։ Արժեքային եւ սկզբունքային շեշտադրումներն ու քննադատական, վերլուծական մտածողությունն են, որ պետք է բնորոշեն Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է հաղթահարի հայաստանյան հանրության ամենամեծ խնդիրներից մեկը՝ կեղծավորությունն ու ձեւականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային եւ մշակութային ձեւերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։

Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության անվան տակ այս քայլով փորձում է բացահայտ գրաքննության ենթարկել մշակույթը` արվեստը, գրական ստեղծագործությունները, կերպարվեստը, երաժշտությունը եւ այլն: Այս նախագիծը, ըստ էության, կիրակի օրը Բյուրականում` թատերական ներկայացման ժամանակ դերասանների հետ «ռազբորկայի» շարունակությունն է: Նիկոլ Փաշինյանը միապետի կեցվածքով Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փորձում է արվեստի ճյուղերը գրաքննության ենթարկել: Նման բան անգամ ԽՍՀՄ տարիներին ծնված մարդիկ չեն հիշում, որ երկրի առաջին դեմքն անձամբ գրաքննության ենթարկի գեղարվեստական ստեղծագործությունները:

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ որ փորձում է այլ հարթության մեջ իրեն դրսեւորել, սակայն նա իր տիպաժով լրիվ Ալեքսանդր Լուկաշենկոն է: Կովերի պտուկներ ստուգել, կթվորների ձեռքերի մաքրություն, դպրոցի ցնցուղների ստուգում եւ այլն: Նա այդ ոճի մարդ է: Լուկաշենկոյի քաղաքական կերպարը պետք է որ Փաշինյանի հիացմունքի առարկան լինի, նա ցանկանում է դառնալ երկրորդ Լուկաշենկոն: Օրինակ, բոլորովին վերջերս տեսանյութեր էին շրջանառվում, որ Լուկաշենկոն էլ վերջերս գնացել էր թատրոն եւ թատրոնի աշխատողների հետ վեճի մեջ մտել, սկսել նրանց խելք սովորեցնել: Նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուռքն է: Ինչ վերաբերում է այդ զառանցագրին, որը դրվել է շրջանառության մեջ, ապա այն մաքուր գրաքննության դրսեւորում է: ԽՍՀՄ տարիներին Կոմունիստական կուսակցության քաղխորհուրդն էր այդ հարցերով զբաղվում, այժմ այն արվելու է միանձնյա: Մարդը որոշել է գրական ստեղծագործությունների համար սահմաններ կազմել: Ընդ որում, այնքան զավեշտալի երեւույթներ են ստացվում այդ տեքստից: Օրինակ, եթե Երեւան քաղաքում լինի լուսանկարչության մրցույթ, հաղթելու շանս ստանում է այն լուսանկարը, որտեղ Երեւան քաղաքից տեսարան է բացվում ոչ թե Արարատ լեռ, այլ` Արագած: Մի բան, որ գոյություն չունի, չկա նման բան: Երեւանից Արագած լեռ ոչ մի տեսարան չի բացվում, բայց քանի որ դա է «Իրական Հայաստան»-ի գաղափարը, կհաղթի հորինվածը: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք Մոնումենտով իջնելիս, դա իրական Հայաստան չէ, Փաշինյանի «Իրական Հայաստան»-ը ֆոտոշոփով սարքած Հայաստանն է: Այս ամենը, այս խայտառակությունը կարող է կանխել միայն ամուր եւ կուռ քաղհասարակությունը: Երբ քաղհասարակությունն ունենա մարդկանց կրիտիկական զանգված, այլ ոչ թե մեկ-երկու բարոյական մնացած իրավապաշտպան, եւ երբ այդ զանգվածը հայտնվի, օրինակ, «Կրթվելը նորաձեւ է» արշավին եւ տա անհարմար հարցեր, երբ այդ զանգվածը հայտնվի նիկոլական պրոպագանդիստ արվեստագետների, վերլուծաբանների պանելային քննարկումներին ու միջոցառումներին, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի փոխել իրավիճակը: Ցավոք, մենք ապրում ենք մի բացառիկ իրավիճակում, երբ իշխանությունները ռադիկալ են, իսկ քաղհասարակությունն ու ընդդիմությունը՝ անհամեմատ համեստ: Մինչդեռ ճիշտն այն է, որ պատկերը լինի լրիվ հակառակը: Այս ամենը պետք է դառնա հանրային քննարկման առարկա: Պետք է մարդիկ խոսեն, վիճեն այս հարցերի շուրջ: Նիկոլի ու նրա քաղաքական խմբակի գործունեությանը մենք պետք է դադարենք վերաբերվել որպես քաղաքական ուժին վերաբերող կրիտերիայի: Այս մարդիկ դասագրքային օրինակով ձեւավորում են աղանդավորական շարժում: Նրանց բոլոր գործողությունների ձեւը, բովանդակությունը դասագրքային իմաստով հետեւում են այն ստրուկտուրային, թե ինչպես է պետք ձեւավորել աղանդավորական կազմակերպություն»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test