Խառնաշփոթն ու քաոսն այնքան են խորացել, որ երկրի առաջին դեմքից մինչեւ ամենահեռավոր գյուղում ապրող քաղաքացին, անհեթեթ մտքեր, արտառոց քայլեր, անմեղսունակ հայտարարություններ են հորդում, ամեն քայլափոխի հոգեկան անառողջ դրսեւորումների ենք ականատես լինում:
Կարո՞ղ էինք արդյոք սրանից մի 10 տարի առաջ պատկերացնել, որ հանրային դիսկուրսի թեման դառնալու է «Արարա՞տ, թե՞ Արագած» արհեստական երկընտրանքը, եւ ոմանք այնքան են խորանալու այս նսեմ, անհեթեթ, ճղճիմ բանավեճի մեջ, որ սկսելու են Խուստուփ լեռը համեմատել Արարատի հետ եւ հայ մարդու աչքը կոխել, թե տեսեք` թուրքը Խուստուփի նկարը չի տեղադրում իր սիմվոլների վրա: Կարո՞ղ էիք մի 10 տարի առաջ պատկերացնել, որ երկրի ղեկավարի բրիֆինգի ժամանակ լրագրողը նրան հարց ուղղի․ «Ճի՞շտ է, որ Դուք գործակալ եք` «Շակալ» կեղծանունով»:
Իսկ կարո՞ղ էիք պատկերացնել, որ այդ ղեկավարն իր ամենամեծ ձեռքբերումը համարի Երեւանից Կապան ինքնաթիռի թռիչքը, արեւային կայաններ կառուցելը, մի քանի մանկապարտեզ կառուցելն ու նորոգելը եւ դրանք նույն նժարի վրա դնել Արցախի ու ՀՀ տարածքից 200 քառակուսի կիլոմետրի հետ:
Կպատկերացնեի՞ք, որ Ստեփան Զորյանի ստեղծագործության հիման վրա բեմականացված պիեսի մեջ երկրի ղեկավարը կարող է սխալներ հայտնաբերել եւ հենց ներկայացման ավարտին դրանց մասին բարձրաձայնել: Կարո՞ղ էիք երբեւէ մտածել, որ մեր երկրում կարող է մարդ բանտարկվել` ընդամենը մեկ նախադասության համար, որտեղ չկա մեղքի նշույլ անգամ:
Կպատկերացնեի՞ք, որ մի օր կարող են պարտությունը հաղթանակ անվանել, Արցախի կորուստը` ձեռքբերում, ՌԴ-ից տարանջատվելը` մեծ հաջողություն: Որ կարող էին Սահմանադրություն փոխել, բանակը կազմաքանդել` թշնամու թելադրանքով, ապացույցներ կեղծել, որ հոգեւորական դատեն:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test