«Գազայի ողբերգությունը, եթե նկատի ունենանք աշխարհաքաղաքական էությունը, առաջին հերթին ամբողջ արաբական աշխարհի ուղղակի հոգսն է»,- գրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցի մեկնաբանը:
Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ աշխարհի տարբեր երկրներում ի պաշտպանություն Գազայի հանրահավաքներում Իսրայելի հետ հավասար կտրուկ քննադատության են արժանանում արաբական աշխարհի առաջատար երկրները՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և այլն:
Նա կարծում է, որ մի իրավիճակում, երբ արաբական աշխարհը Գազայի հարցում առանձնահատուկ ձգտում չի ցուցաբերում, ոչ արաբական երկրից ավելին պահանջելն առնվազն անհասկանալի է:
Խմբագրական այս հոդվածը հրապարակվել է Դոհայում արաբա-իսլամական գագաթաժողովից երեք և ԱՄԷ նախագահ Նահաիանի օկուպացված Շուշի այցից և Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ բանակցություններից ընդամենը երեք օր հետո և ակնհայտորեն արտահայտում է Գազայի հարցում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը:
Հարկ է ուղղակի ասել, որ Գազայի հարցում ոչ արաբական երկրից «ավելին պահանջելու անհասկանալիության» քարոզչաթեզը չափազանց խոցելի է, որովհետև Պաղեստինի անկախ պետության, Երուսաղեմի սրբությունները «կեղտոտ ձեռքերից» պաշտպանելու պատրաստակամության ամենաեռանդուն քարոզիչն Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից Թուրքիան է, որին աջակցում է դարձյալ ոչ արաբական երկիր Պակիստանը:
Այդ հրապարակումը բացահայտում է, որ Ադրբեջանը չի միանա հակաիսրայելական կոալիցիային, եթե, իհարկե, արաբա-իսլամական պետությունները հանգեն գործնական որոշման:
Բայց ո՞րն է Ալիեւի դիրքորոշման մոտիվացիան: Հնարավոր է, նա համոզված է, որ ոչ մի հակաիսրայելական դաշինք չի ձևավորվելու, ուստի չարժե Իսրայելի հետ հարաբերությունները «զոհաբերել» քարոզչական նպատակի:
Բացառված չէ նաև, որ Ալիևը զգուշավորություն է ցուցաբերում՝ նկատի ունենալով, որ Գազայի հարցում Իսրայելն ունի Միացյալ Նահանգների աջակցությունը և փորձության չի ենթարկում ադրբեջանա-ամերիկյան վերսկսված երկխոսությունը:
Այդ համատեքստում, սակայն, անորոշ է մնում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը: Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների անոնսավորված հանդիպումը չի կայանա: Դա նշանակում է, որ թուրք-իսրայելական դիմակայությունը «դիվանագիտական իմիտացիա չէ»: Ալիևը կանգնում է Էրդողանի հետ բարիկադի հակառակ կողմո՞ւմ: Ի՞նչ երաշխիքներով, եթե ադրբեջանական հանրության գերակշիռ մեծամասնությունը կողմ է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության խորացմանը և անգամ կոնֆեդերատիվ պետության ստեղծմանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test