Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Օրերս ակտիվացած էջը սուտ է տարածում. ՀՀ-ում տաքսի ծառայությունը միայն էլեկտրոմոբիլներով մատուցելու որոշում չկա fip.am fip.am

time

InfoHub կոչվող նորաստեղծ ֆեյսբուքյան էջը սեպտեմբերի 18-ին արհեստական բանականության միջոցով գեներացված մի տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե իբր 2027 թվականից ՀՀ-ում միայն էլեկտրական մեքենաներով կթույլատրվի տաքսի ծառայություն մատուցել։

Տեսանյութը, որը հրապարակման պահից ի վեր գովազդվում է նյութի հրապարակման պահին ունի մոտ 200 000-ից ավելի դիտում, հազարավոր օգտատերեր հավանել ու տարածել են այն։

Օրերս ակտիվացած էջը սուտ է տարածում. ՀՀ-ում տաքսի ծառայությունը միայն էլեկտրոմոբիլներով մատուցելու որոշում չկա
Արտապատկերումը՝ սուտը տարածած աղբյուրի ֆեյսբուքյան էջից

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ տեսանյութում նշված պնդումները կեղծ են. ՀՀ իրավասու մարմինները՝ ո’չ Ազգային ժողովը, և ո’չ էլ Կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնություն կամ որոշում անգամ շրջանառության մեջ դրել։

Այդ մասին են վկայում էլէկտրոնային կառավարման e-gov.am հարթակը, իրավական ակտերի հրապարակման e-draft.am հարթակն ու օրենսդիր մարմնի parliament.am կայքը. այս առցանց պետական ռեսուրսներից որևէ մեկում նման նախագիծ կամ որոշում ուղղակի չկա։

Ավելին, տեղեկատվական դաշտի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման հանրային քննարկում անգամ չի հայտվել օրակարգում։

Բացի այդ, այդ տեսանյութում կա պնդում, թե իբր տաքսի վարորդները լիցենզիա ձեռք բերելու համար պետք է տուրք վճարեն, ուշադրություն, 10000-30000 եվրո։ Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում արժույթը հայկական դրամով է։

Փաստացի, ֆեյսբուքյան էջն ակնհայտորեն սուտ տեղեկություն է տարածել։

Ինչ է հայտնի սուտը տարածող էջի մասին

InfoHub կոչվող էջը բացվել է հեռավոր 2012 թվականին՝ նախնական ունենալով SEUA հապավումով անունը, որը Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի այն անգլալեզու հապավումն է՝ State Engineering University of Armenia.

Օրերս ակտիվացած էջը սուտ է տարածում. ՀՀ-ում տաքսի ծառայությունը միայն էլեկտրոմոբիլներով մատուցելու որոշում չկա
Արտապատկերումը՝ սուտը տարածած աղբյուրի ֆեյսբուքյան էջից

Համալսարանն անվանափոխվել է 2014 թվականին՝ անգլերեն դառնալով The National Polytechnic University of Armenia (NPUA):

Էջն անունը փոխել է՝ դառնալով InfoHub ընդամենը օրեր առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին։

Էջը վարողի/ վարողների (admin), ինչպես նաևւ նրանց լոկացիայի մասին տեղեկությունները փակ են։

Այն մեր հոդվածի հրապարակման պահին երեք տեսանյութ է հրապարակել։

FIP.am-ն ստուգում է և կհրապարակի էջի մյուս տեսանյութերում առկա տեղեկությունների մասին նյութեր ևս։

Նանե Մանասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test