Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատարանում մի պահ լարվեց մթնոլորտը դատավորի ու հանրային մեղադրողի միջեւ aravot.am aravot.am

time
Դատարանում մի պահ լարվեց մթնոլորտը դատավորի ու հանրային մեղադրողի միջեւ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ կայացած «ՍԴ դատավորների գործով» մեղադրյալի կարգավիճակում հայտնված հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր ցուցմունքներ տվեց՝ պատասխանելով իր պաշտպանի, հանրային մեղադրողի հարցերին:

Նա դատարանի դահլիճում հայտարարեց, որ նախաքննական փուլում հրաժարվել էր ցուցմունք տալ Քննչական կոմիտեում՝ այդ կառույցի նկատմամբ վստահության ցածր մակարդակով պայմանավորված:

Դատարանի դահլիճում Էդգար Ղազարյանը հնարավորինս հանգամանալից պատասխանում էր իր պաշտպանի եւ հանրային մեղադրողի հարցերին, թեեւ վերջինը պարբերաբար նշում էր, թե միշտ չէ, որ պատասխաններն իրեն գոհացնում են:

Դրվագներից մեկում Հայկ Ավետյանը բավականին էմոցիոնալ արձագանքելով իր հերթական հարցին Էդգար Ղազարյանի պատասխանին եւ ընդհատելով նրան՝ դատավորին հորդորեց նշել, որ նա պատասխանում է հարցերին եւ ոչ թե ելույթներ է ունենում, ինչին դատավորը հստակ հակադարձեց. «Նստեք: Դատավորը մեղադրյալի խոսքն ընդհատելու իրավունք չունի: Խոսքը դեռ չի ավարտել, առաջին նախադասությունը նոր է սկսում: Եթե դատարանը գտնի, որ ոչ վերաբերելի խոսույթ է արտահայտվում, համոզված եղեք՝ առանց ձեր հորդորի դատարանը միանշանակ կընդհատի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test