Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որտե՞ղ է «հարևանին» գոհացնելու սահմանը․ Սփյուռքահայ գործիչ hraparak.am hraparak.am

time
Որտե՞ղ է «հարևանին» գոհացնելու սահմանը․ Սփյուռքահայ գործիչ

Արարատը հայի, սփյուռքահայի համար ինքնություն է, ազգային պատկանելություն է և նույն իմաստն ունի նաև աստվածաշնչյան իմաստով: «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով կնիքների վրայից Արարատի նշանը հանելու որոշմանը, ասաց աստվածաբանության դոկտոր, Արաբական ծոցի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քրատուղար Հրայր Ճեպեճյանը:

Բնական է, որ այդ որոշումը բավականին մեծ զայրույթ է հարուցել և դեռ հարուցելու է, կարծում է Ճեպեճյանը:

«Արարատը հայկական խորհրդանշան է: Երբ պետք է առարկայական, գիտական մոտեցում ունենալ, թե ինչու են այս քայլն անում, ըստ տրված բացատրությունների` պատճառն այն է, որ հարևանը չնեղանա: Բայց հարևաններին չնեղացնելը սահման չունի, այսինքն, մինչև ուր կարող ես գնալ, որպեսզի չնեղացնես հարևաններիդ: Ամեն մի քայլ անելուց՝ ուրիշ քայլ է բացվելու առջևդ: Մենք սա լավ ենք տեսել՝ մենք միջին արևելքցիներս, գիտենք, որ մեր տարածաշրջանը շատ փխրուն է, պատերազմներով լեցուն շրջան է և այդ պատերազմական մթնոլորտում ծնվեցինք, մեծացանք ու ապրում ենք մինչ օրս: Մենք տեսել ենք` երբ որ համաձայնության եզր պիտի լինի, նոր առաջարկ, նոր պայմաններ են դրվում, միշտ նոր պահանջներ են դրվելու, որքան որ փորձես իրեն միշտ գոհ պահել: Անընդհատ ինչ-որ բան պիտի զոհես, որ այդ հարևանին գոհ պահես»,-շեշտում է աստվածաբանության դոկտորը:

Ճեպեճյանը նկատում է, որ հիմա Արարատից են հրաժարվում, հաջորդ պահանջը կդրվի, ու այդպես շարունակ:

«Ցավում եմ, որ մեր ազգային ինքնության և ազգային պատկանելության խորհրդանիշները քանդվում են, պետք չի քանդել, այլ պետք է հասկանալ, թե ինչպես դրանք ամրապնդել: Նոր օրերում ենք ապրում, աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհը շատ փխրուն է և իրադարձությունները բոլորն իրար կապված են, Միջին Արևելքում տեղի ունեցածը Հայաստանում տեղի ունեցողից չեմ զատում, ամբողջ աշխարհը եթե եռում է, ապա միասին է եռում: Այս ամենի մեջ մենք պիտի հասկանանք, թե Հայաստանը ուր է, Հայաստանը պիտի այնպես ուրվագծենք, որ այս նոր զարգացումների մեջ իր տեղն ունենա»,- եզրափակում է Հրայր Ճեպեճյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test