Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հերթական կադրային փոփոխությունը արդարադատության նախարարությունում hraparak.am hraparak.am

time
Հերթական կադրային փոփոխությունը արդարադատության նախարարությունում

Դատախազության երկարամյա աշխատակից, 2 տարի առաջ Քննչական կոմիտեում բարձր պաշտոնի նշանակված Արսեն Սիմոնյանը, որին այս տարվա մարտին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակեց վերահսկողության վարչության պետ, օրեր առաջ ազատման դիմում է գրել։ Սիմոնյանի վերահսկողության տակ են եղել նոտարական գրասենյակները, Քրեակատարողական ծառայությունն ու Պետական ռեգիստրը։

Համակարգից մեզ պատմում են, որ Սիմոնյանի եւ Գալյանի հարաբերությունները լարված են եղել մի քանի ամիս, Գալյանը դժգոհ է եղել Սիմոնյանից, քանի որ նա մարդկանց սխալների, խախտումների վրա «աչք է փակել»: Գալյանն ասել է՝ չի ձգում։ Այդ ընթացքում Սիմոնյանը մասնավոր ոլորտից ավելի բարձր աշխատավարձով առաջարկ է ստացել եւ հեռացել։ Սրբուհի Գալյանը` իր նշանակման օրվանից ազատվում է նախկին նախարարների կադրերից` իր կադրերին նշանակելով, որոնք հիմնականում իրենից տարիքով փոքր են ու ավելի անփորձ, նրանց մեջ շատ են կանայք: Հին կադրերի մի մասն էլ հեռանում է ինքնակամ՝ դժգոհ նախարարի վերաբերմունքից։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test