Կառավարության որոշմամբ, 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ՝ բացառությամբ սահմանահատման վերաբերյալ տեղեկությունների։ Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ այս որոշումը համարում են փաշինյանական տրամաբանության ուղիղ շարունակություն, որը սկիզբ է առել դեռ Արագածի ու Արարատի արհեստական հակադրմամբ, և որը նպատակ ունի զոհաբերել ինչ-ինչ ազգային արժեքներ՝ խաղաղության՝ դեռևս անորոշ գաղափարի համար։
Ինչպե՞ս են քաղաքացիներն ընդունել Արարատի պատկերը սահմանահատման կնիքի վրայից հեռացնելու կառավարության թաքուն որոշումը՝ հարցի պատասխանը 168․am-ը լսել է փոքրիկ հարցախույզում։ Իսկ քաղաքացիների մեծ մասը դեմ էր այս որոշմանը։
«Պարզից էլ պարզ է՝ իրենք ինչու են անհաշտ Արարատի հետ․ այսքան տարիների ընթացքում մենք տեսանք՝ 2018 թվականից սկսած՝ ոչ մի հայանպաստ քայլ դեռ չի արվել»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշը նկատեց՝ «տականքների քայլ է», և հավելեց՝ «հարևանների» հետ ինչ-որ կերպ պետք է ապրել, բայց ոչ խեղճանալով։
Հայրենադարձ մի կին շեշտեց․ «Բոլորովին սխալ քայլ է, որովհետև գիտենք՝ ովքեր են սրա հետևում աշխատողները։ Վերջում ի՞նչ է լինելու․ մեր բոլոր թագավորներից, իշխաններից հրաժարվել․․․ եթե դու քո արմատները լավ չիմանաս, չպետք է դիմանաս։ Եվ ո՞վ ասեց, որ ուրիշը պետք է որոշի»։
Մի կին, որ կառավարության որոշմանը դեմ չէր՝ ասաց․ «Պատկերը որ հանեն, սարը էնտեղից չի գնա»։
«Եթե կառավարությունը որոշել է, ուրեմն ճիշտ է»,- սա էլ այս որոշմանը կողմ մեկ այլ քաղաքացու հակիրճ կարծիքն էր։
«Ես նոր եմ Հայաստան եկել, տեղեկացա, որ այս որոշումը կայացվել է՝ առանց հանրության հետ խորհրդակցելու։ Բնականաբար, շատ բացասական է արձագանքը սրան։ Սա շատ լավ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ շատ լավ պլանավորված հետագծի մեջ․ սա հայկական ինքնության, արժեքների վրա հարձակման հերթական արարներից է՝ Մասիսի, Արցախի էջի փակելու․․․ շրջանակի մեջ։
Ես կարծում եմ՝ շատ արագ կվերականգնվեն այս անարդարությունները»,- նշեց սփյուռքահայ գործիչը։
Անցորդներից մեկն էլ հիշեցրեց․ «Սիմվոլը մնում է սիմվոլ․ լուսինն էլ ոչ մեկին չի պատկանում, ինչո՞ւ թուրքերն իրենց դրոշից չեն հեռացնում»։
Ի դեպ, այս թեմային այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է՝ նախ վստահեցնելով, որ կառավարության՝ Արարատի պատկերը հեռացնելու որոշումն ամենևին կապ չունի Քըլըչի այցի հետ, ապա նաև՝ անգամ միջազգային աղբյուրներում հայկականություն խորհրդանշող Արարատ լեռը հավասարեցնելով «հարևանների» հնարավոր նկրտումների հետ։
«Մենք հարևան չե՞նք․ Երբ որևէ երկրում տեսնենք մեր մի բնապատկեր այդ երկրի անձնագրի շտամպում, ի՞նչ կասենք,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, ապա նաև նկատել,- Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով։ Սա անում ենք մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Մեր պետությունը պետք է դրվի ճիշտ դիրքի վրա»։
Նմանատիպ տեսակետներ այս օրերին հնչեցնում են իշխանական ու իշխանամերձ շրջանակների տարբեր դերակատարներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test