Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

2016-ին տեղեկատվական պատերազմում հաղթել ենք, 2020-ին ունեցանք բացթողումներ՝ քաղաքական ընդհանուր գծով պայմանավորված․ Կարեն Միրզոյան aravot.am aravot.am

time
2016-ին տեղեկատվական պատերազմում հաղթել ենք, 2020-ին ունեցանք բացթողումներ՝ քաղաքական ընդհանուր գծով պայմանավորված․ Կարեն Միրզոյան

«Արցախում տեղի ունեցածի մասին երկու տարվա ընթացքում իմ տեղեկություններով հայերեն լույս է տեսել երկու աշխատություն։ Դրանք հիմնականում վերլուծական հոդվածների ժողովածուներ են՝ անգլերեն լեզվով։ Ուղղակի տեղեկություն չունեմ, որ մեկ այլ նման գիրք լինի, որը կնկարագրի տեղի ունեցածը և մտածելու առիթներ կտա։ Այս գիրքը գալիս է լրացնելու այդ կարևոր բացը։ Ուրախ կլինեմ, որ այn, երբ հասնի հայ ընթերցողին, նաև հիմք դառնա, որ մեր հայ հեղինակները սկսեն գրել այս մասին»,- բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի քննարկման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

Համեմատելով 2016-ի քառօրյա պատերազմում և 2020-ի 44-օրյա պատերազմներում տեղեկատվական դաշտում կատարված աշխատանքը՝ Կարեն Միրզոյանն ասաց․ «2016-ի և 2020-ի տարբերությունն իմ կարծիքով այն է, որ 2016-ին տեղեկատվական պատերազմում մենք հաղթեցինք։ Այս հարցում բոլորը միակարծիք են»։

Նա, հիշելով 2016-ին իրավիճակն, ասաց․ «Հարձակման առաջին իսկ օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանը շրջանառեց վտանգավոր թեզ. Հիքմեթ Հաջիևը սկսեց առաջ քաշել այն թեզը, որ իրենց զորքերի առաջ կան մի շարք հայ ահաբեկիչներ, իսկ նրանց հետևում տափաստան է․ ողջ բնակչությունը լքել է։ Ուստի, երբ այդ գիծը հատենք, Ղարաբաղը կհայտնվի մեր ափի մեջ։ Ապրիլի 2-ի առավոտյան Երևանի միջոցով մեզ հասան առաջին լրագրողները։ Այդ օրերին դժվար էր ասել՝ սա արցախյան, թե հայաստանյան կողմի աշխատանքն էր։ Չկար արցախյան կամ հայաստանյան տեղեկատվական դաշտ, խմբակների շահեր, կար մեկ ընդհանուր տեղեկատվական պայքար, որում հավասարաչափ ներգրավված էին բոլորը»։

Կարեն Միրզոյանը նաև նշեց՝ երբ ասում ենք, որ 2020-ին տեղեկատվական դաշտում որոշակի բացթողումներ ունեցանք, դա ոչ թե այն պատճառով է, որ սխալ մարդիկ էին զբաղվում այդ հարցերով, այլ ընդհանուր մթնոլորտի, ընդհանուր քաղաքական գծի յուրատեսակ ազդեցությունն էր իր դերը խաղացել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test