Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսականությունը զռում է. Սամվել Կարապետյանը եթե չգար, դղյակներից մեկի պատուհանից ցած էր նետվելու. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ռուսականությունը զռում է. Սամվել Կարապետյանը եթե չգար, դղյակներից մեկի պատուհանից ցած էր նետվելու. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի խոսքով՝ Ֆրանսիայում պետական կնիքի վրա չես հանդիպի էյֆելյան աշտարակը, Լոնդոնում էլ՝ Բիգ Բենը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների բարձրացրած այն աղմուկին, ըստ որի՝ պետական կնիքի վրայից հանելով Արարատ լեռան պատկերը՝ ՀՀ իշխանությունները ուզում են մոռացության մատնել պատմությունը:

Ադամյանի կարծիքով՝ օգոստոսի 8-ից հետո Հայաստանի Հանրապետությունն այլևս չի դիտվում որպես պարտված պետություն: Ըստ նրա՝ «ԹՐԻՓ»-ն այն մասին չէ, որ պետք է Ադրբեջանը անարգել մտնի Նախիջևան. «Ախմախություն է այսպես մտածելը»:

Վերջինս ասում է՝ ամենաանդառնալի հարվածը մեր հաղթանակին «Հոկտեմբերի 27»-ն է հասցրել. խորհրդարանում սպանվել է անկախությունը:

Միևնույն ժամանակ նա նկատում է, որ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ասելիքը վաղուց սպառվել է, ժամանակը՝ վերջացել:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը չի կարողանում հասկանալ, թե ՀՀ-ին ինչ է տալիս ՀԱՊԿ-ում մնալը. «Ի՞նչ է մեզ տալիս ՀԱՊԿ-ը. ավելի մեծ ռիսկ է ռիսկի չգնալը, քան անվերջ նստել «սառելը»:

Ադամյանն ասում է՝ Ռուսաստանը նոր-նոր է հասկանում, որ Հայաստանը կորցնելուց հետո կորցնում է Ադրբեջանը: Վերջինս նաև այն համոզմանն է, որ ՀՅԴ-ի քաղաքանության հիմքում ահաբեկչությունն է, որը ավարտվում է ուրիշների մահով, իրենց ազատությամբ: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նրա նկատառմամբ՝ եթե նա չգար ՀՀ, իր դղյակներից մեկի պատուհանից ցած էր նետվելու:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test