ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանում արդեն պետական մակարդակով գործում է գրաքննություն:
«Ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, որպեսզի հայկական կողմը չկիրառի մտքեր, որոնք բխում են իր ազգային ինքնությունից, չխոսի երևույթների մասին, որոնց մասին ցանկանում է խոսել: «Իրական Հայաստանի» ցնդաբանությունն առաջ քաշելուց առաջ թող Հեգելին կարդան և հասկանան, որ նման բաժանումներ գոյություն չունեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ որոշել է ամեն ինչ խմբագրել, նաև ասում է՝ «ես այն մարդն եմ, որը պետք է որոշի, թե դուք ինչ մտածեք»:
Լևոն Նազարյանը նկատեց. «Նիկոլ Փաշինյանն ընտրվել է, չի ընտրվել, դա իրեն իրավունք չի վերապահում հավակնել տեղ ունենալ մարդկանց գիտակցության մեջ: Հայ ժողովրդի գիտակցությունը Փաշինյանի համար անկողին չէ, որտեղ ինքը կարող է մերկանալ, մտնել և անի այն, ինչ իր մտքով անցնում է: Նրա նպատակը պարզ է՝ աշխարհին ցույց տալ, թե հայ ժողովուրդն այս մակարդակն ունի: Բայց հայ ժողովրդի մակարդակը դա չէ, որովհետև այն ամենը, ինչ Փաշինյանը, օրինակ, հայտնի ներկայացումից հետո խոսում էր, չէր կարող խոսել մարդկանց ներկայությամբ, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածության մակարդակ: Եթե դու մի բան չես հասկացել, արվեստի առանձնահատկությունը հենց դա է, որ գնաս, ռեֆլեքսիա անես, որոշ ժամանակ տրամադրես, ինքդ վերլուծես, գաս եզրակացությունների, ոչ թե քո կարգավիճակն օգտագործելով՝ նման տհաճ իրավիճակ ստեղծես: Դա խայտառակություն է: Մեր չհակադարձելը բերեց նրան, որ փորձում է գրաքննություն մտցել. Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում կարող է դառնալ համակենտրոնացման ճամբար»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացրել է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որտեղ մանրամասն նշվում են Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմնավորումները:
Հետաքրքրվեցինք՝ սպասե՞լ, որ, ինչպես նախագծում է նշվում՝ «քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և անհատ քաղաքացիները, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, կմիավորվեն իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ»։
«Դա այն գործիքն է, որտեղ Փաշինյան անձից շատ քիչ բան է կախված գործընթացի առումով: Համախմբումը պետք է տեղի ունենա այս հստակ գործիքի շուրջ: Եթե չեն ցանկանում համախմբվել, թող չհամախմբվեն, բայց դա պետք է լինի իրենց պատասխանատվության տիրույթում»,-ի պատասխան՝ ասաց նա:
«Մենք պատգամավորներին անհատապես ենք դիմում: Պետք չէ գնալ և թաքնվել Երկրորդ նախագահի թիկունքում: Երկրորդ նախագահը հիմա մանդատ չունի և պատասխանատվություն չի կրում այս գործընթացի համար, պատասխանատվություն կրում են պատգամավորները: Միգուցե, իրենք նաև պատասխանատվություն են կրում Երկրորդ նախագահի առջև, բայց դա մեր խնդիրը չէ, մենք որևէ կերպ չենք ուզում մտնել միջանձնային հարաբերությունների տիրույթ: Եթե Երկրորդ նախագահն իրեն թույլ է տալիս դա անվանել անլուրջ գործընթաց, դա իր գնահատականն է, որովհետև միգուցե ինքը կարող է իրեն նման կարծիք թույլ տալ: Բայց այդ փաստը մեր ընկերներին չպետք է համոզմունք ներշնչի, որ իրենք ազատված են իմպիչմենտի գործընթացում իրենց բաժին պատասխանատվությունից»,- շարունակեց նա:
Լևոն Նազարյանը հիշեցրեց, որ երբ փետրվար ամսին կրքերը բորբոքվեցին, Լևոն Քոչարյանն ԱԺ-ում փորձեց որոշակի կերպով հանդարտեցնել այս ամենը, ասելով, որ՝ մենք մեր դիրքորոշումն ունենք, հանրապետականները՝ իրենց. «Բայց դրանից հետո հայտնվեցին մարդիկ, ում Լևոն Քոչարյանի դիրքորոշումն այդ պահին չբավարարեց: Հիմա, «Հայաստան» դաշինքում թող պարզեն՝ այնտեղ կա՞ն ավելի կարևոր մարդիկ, քան Լևոն Քոչարյանն է: Եթե չկան, ի՞նչն է այդ մարդկանց ստիպել, որ այդ ձնագնդիկն այնքան մեծացնեն, որ տարբեր քննարկումներում այս հարցը դիտվի որպես կարևոր հարց, որպես իմպիչմենտի գործընթացին խանգարող բան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test