Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մեծարգո վարչապետը» քայլ առ քայլ մեզ մոտեցնում է մանկուրտի վերածվելուն hraparak.am hraparak.am

time
«Մեծարգո վարչապետը» քայլ առ քայլ մեզ մոտեցնում է մանկուրտի վերածվելուն

Զարմանալի զուգադիպությամբ՝ երբ «Հրապարակ»-ի խմբագրություն ուղարկվելիք հերթական հոդվածի գաղափարն էի մտմտում, ծանոթացա ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը «Հրապարակ»-ում առկա է «Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում» վերնագրով (https://hraparak.am/post/d19622db43b6b30c0029ca6c712636cb): Եվ չնայած հոդվածիս սկզբնակետն ու նյութն այլ են, սակայն արծարծվում է գրեթե նույն խնդիրը: Ինչևէ, անցնեմ բուն նյութին:

Մեկ-մեկ Ֆեյսբուքում հանդիպում եմ կասկածելի վկայությունների, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մայրը թրքուհի է եղել: Ու, որպես ասվածի հաստատում, նույնիսկ ինչ-որ ազգանուն է շրջանառվում: Ինչի հիման վրա էլ եզրակացություն է արվում, որ վերը նշված անձի հակահայկական գործողություններն, ըստ այդմ, խիստ տրամաբնական են: Առաջին հայացքից լուրջ հիմնավորում է, բայց ունի մեկ-երկու բացթողում: Նախ, հայկական միջավայրում ազգությունը միշտ որոշվել է հայրական և ոչ թե մայրական գծով: Որքան տեղյակ եմ, միակ բացառությունն առկա է հրեաների մոտ: Բայց դա, ըստ պատմաբանների, պայմանավորված է երկու հազար տարի առաջ Հռոմի դեմ հրեական ապստամբությամբ ու դրա պարտությամբ: Ինչի պատճառով, նախ, հրեական ազգության տղամարդկանց հսկայական պակաս առաջացավ: Եվ երկրորդ՝ ապստամբությունից հետո հրեա կանանց ծննդաբերած երեխաների մեծամասնության հայրերը հռոմեական զինվորներ էին: Ովքեր, բնականաբար, չէին ընդունել դրանց նկատմամբ իրենց հայրությունը: Ու հոգևորականների կողմից որպես հարցի լուծում առաջարկվեց նորածին մանկանց ազգությունը մայրական գծով որոշելը: Ու դա վերածվեց ավանդույթի այն դեպքերի համար, եթե ծնողներից մեկը հրեա չէր լինում:

Երկրորդ, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, ով նախաձեռնեց առաջին՝ 1894-1896 թվականների, հայկական ջարդերը, հայուհու զավակ էր: Իսկ հայկական ընտանիքում ու հայկական հանրային միջավայրում թեկուզ թրքուհուց ծնված ու հասակ առած անձը ինչո՞ւ պիտի իրեն ընկալեր որպես ոչ թե հայ, այլ հենց թրքուհու զավակ: Այնպես որ այդ տարբերակը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Հայաստանը տանում դեպի վիլայեթացում: Եվ վերջապես, եթե նույնիսկ նա ինքն իրեն ընկալեր ոչ որպես հայ, ինչո՞ւ պետական ողջ ապարատը՝ իրավապահներով հանդերձ, չպետք է փորձեր խոչընդոտել այդ ազգակործան գործընթացը: Եթե նույնիսկ համարենք, որ թշնամուն Արցախի հանձնումն ինչ-որ առումով հասկանալի էր (սակայն ոչ ընդունելի): Այն է՝ հայաստանյան միջավայրում դա բարենպաստ հող ուներ ի դեմս հայաստանցի-ղարաբաղցի ապազգային բաժանման: Բայց դա, այնուամենայնիվ, չպետք է վերաբերեր այսօր կատարվողին: Իսկ այսօր Նիկոլը մեզ, առանց աչքը թարթելու, «առաջնորդում» է դեպի մանկուրտություն՝ երբ հանուն մի կտոր հացի՝ թեկուզ դա անվանվի լավ ապրել, մոռացվում է մնացած ամեն ինչ: Ու դա բողոքի ալիք չի առաջացնում ողջ պետական համակարգում՝ ՔՊ-ական ապազգային խմբակի անդամներին հանած:

Կարելի է ապազգայնացման այդ գործընթացի նկատմամբ անտարբերությունը բացատրել 1000 տարվա թուրքական լծով: Ինչի լրացուցիչ հիմնավորում էլ կարող է ծառայել այն հանգամանքը, որ ավելի քան 80 հազար հայաստանցիներ (մի քանի տարի առաջ այդ թիվը բարձրաձայնել էր Թուրքիայի նախագահը) այսօր աշխատում են Թուրքիայում: Անտարբեր այդ բազմությանը 100 տարի առաջ Նժդեհն անվանում էր թուրքացած հայեր: Չնայած ունենք նաև համշեններին, ովքեր մահմեդական կրոնին անցնելով և հայոց լեզուն էլ հիմնականում կորցնելով՝ իրենց ընկալում են որպես համշենցի հայեր: Ինչևէ, պետք է ընդունենք, որ հայկական միջավայրի ծնունդ, իր լեզուն ու կրոնը պահպանած բազմությունն իրեն պահում է այնպես, կարծես երկրում կատարվողն իրեն բացարձակ չի վերաբերում:

Մեկ այլ հիմնավորում է այն հանգամանքը, որ պետական և հատկապես իրավապահ համակարգի ծառայողների անտարբերությանը նպաստում են նրանց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները: Ու զարմանում ես, թե ինչպես ստացվեց, որ այդ մարդիկ կամ նրանց ծնողները նախորդ դարավերջին դուրս եկան փողոցներ՝ պահանջելու Լեռնային Ղարաբաղի միացումը: Կարելի է ենթադրել, որ դրանց ակտիվ հատվածի մի մասը զոհվեց Արցախյան առաջին պատերազմում, մյուսը լքեց հայրենիքը, երկրում էլ մնաց անուժ փոքրամասնությունը: Որն այսօր տագնապած է հայրենիքի ճակատագրով, մտահոգված է վարչապետի աթոռից կառչած անձի ազգուրաց գործունեությամբ, սակայն ոչինչ անել չի կարողանում: Ու այդ պատճառով նախընտրում է լռել ու հանձնվել հոսանքին: Իսկ «մեծարգո վարչապետը» քայլ առ քայլ, «իրական Հայաստանի» անվան ներքո, մեզ մոտեցնում է ազգային հիշողությունից զուրկ մանկուրտի վերածվելուն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test