Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոչ-մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մարտահրավեր մնալ․ ԵԽ նախարարների կոմիտե aravot.am aravot.am

time
Ոչ-մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մարտահրավեր մնալ․ ԵԽ նախարարների կոմիտե

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն անդրադարձել է հայկական զինված ուժերում 2001-2012 թթ․ արձանագրված ոչ-մարտական պայմաններում մահերին առնչվող վեց գործերին, կրճատ՝ «Մուրադյանի խումբն ընդդեմ Հայաստանի»:

Կոմիտեից նշում են՝ ոչ-մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մարտահրավեր մնալ Հայաստանի համար։

«Նախարարների տեղակալները․․․իշխանություններին վճռականորեն հորդորում են շարունակել ջանքերը՝ կանխարգելիչ մեխանիզմները հզորացնելու համար՝ զինված ուժերում վատ վերաբերմունքի, նվաստացման եւ նշավակման դեմ պայքարի նպատակով․․․ապահովել անանուն ազդարարման մեխանիզմի համապատասխան գործադրելիությունը», – նշվում է նախարարների կոմիտեի ընդունած որոշման մեջ։

ԵԽ նախարարական մարմինը Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ է արել զորակոչի պահին անցկացնել պատշաճ բժշկական փորձաքննություններ, զինծառայողների համար հասանելի դարձնել հոգեբանական աջակցության ծառայություններ եւ ողջամիտ ժամկետներում եւ արդյունավետ կերպով քննել ոչ-մարտական պայմաններում մահերի դեպքերը եւ բռնության մասին ահազանգները։

Որոշման մեջ ասվում է նաեւ․ «Հաշվի առնելով, որ նման խախտումների կանխարգելման համար իշխանությունները ձեռնարկել են օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ գործնական միջոցներ, նախարարների տեղակալները որոշում են դադարեցնել վերահսկողությունը առաջատար գործի՝ «Մուրադյանի», նկատմամբ եւ շարունակել «Նանա Մուրադյանի խմբի» գործերի ձեւաչափում ընդունված մնացյալ միջոցների նկատմամբ քննությունը»։

Կդադարի վերահսկողությունը նաեւ «Պողոսյանի», «Բաղդասարյանի» եւ «Միրզոյանի» գործերի նկատմամբ, քանի որ հայաստանյան իշխանություններն ընդունել են համապատասխան օրենսդրական միջոցներ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test