Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես 3 մլն վարչապետներից մեկն եմ, Փաշինյանն իմ կարծիքը հարցրե՞լ է, նա իրավունք չունի ոչ մի բան փոխելու. մնում է մի վարագույր կախի, Մասիս սարը փակի, որ մեր պատուհաններից չտեսնենք. Հարցում 168.am 168.am

time

Հայաստանի Կառավարությունը որոշել է, որ նոյեմբերի 1-ից պետական սահմանահատման կնիքի վրայից պետք է հեռացնի Արարատ լեռան պատկերը։ Իշխանությունն այս ամենը բացատրում է նրանով, որ պետք է այնպես անել, որ հանկարծ ու հանկարծ հարևան երկրում՝ Թուրքիայում, «չբարկանան»։ Հավանաբար այս ամենն իշխանությունը տեղավորում է Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» գաղափարախոսության համատեքստում։

Իշխանությունը փորձում է տարբեր հարթակներ օգտագործելով արդարացնել իր այս քայլը, մինչդեռ ՀՀ քաղաքացիների մոտ այս որոշումը դժգոհություն է առաջացրել, շատ քաղաքացիներ այս քայլը համարում են պարտվողական, շատերն էլ՝ դավաճանական։

Այսօր 168.am Երևանի կենտրոնում հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքն այս հարցի առնչությամբ։

«Կարծում եմ՝ Արարատը մեր պետական խորհրդանիշն է, լավ կլիներ այն մնար։ Ամեն անգամ, երբ գալիս ու մեր անձնագիրը բացում ենք, այդ պատկերն ամեն անգամ մեզ դրական էմոցիաներ է տալիս»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեր զրուցակից քաղաքացիների մի մասը հրաժարվեց խոսել տեսախցիկի առջև, սակայն հստակ արտահայտեց կարծիքը։

Օրինակ, նրանցից մեկն ասաց, որ Արարատը խորհրդանշում է հայ ազգի ապրած տարիները.

«Մենք ծնվել ու մեծացել ենք, ապրել ենք դրանով, անցել ենք Շիրազ, Սևակ, հիմա մեր պատմությունը դառնում է այն, որ սխա՞լ ենք ապրել։ Մնում է մի վարագույր կախի, Մասիս սարը փակի, որ մենք մեր պատուհաններից Մասիս սարը չտեսնենք»։

Հարցին՝ հնարավո՞ր է մի օր էլ Մասիս սարի պատկերը հանեն զինանշանի վրայից, մեր զրուցակից կինը պատասխանեց, որ ամեն ինչ դրան է գնում։

«Արդեն շատ ենք ուշացել, չենք համախմբվում, շատ ենք ուշացել։ Արցախը հանձնեց ոչ մեկը ոտքի չկանգնեց, այդքան գերիներ ունենք բանտում, որևէ մեկին պետք չէ։ Փաստորեն մենք հայրենիք չունենք, մնալու ենք առանց հայրենիքի, լրիվ դրան են գնում։ Հիմա էլ Սյունիքը կհանձնեն, կգան կլցվեն Սյունիք»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ բացասական կարծիք ունի այդ որոշման վերաբերյալ և երբեք անձնագիրը չի տա, որպեսզի առանց Արարատի պատկերի կնիքը դնեն։

«Իմ անձնագիրն ինձ հետ գերեզման կգնա։ Ես իմ երկրից որևէ տեղ չեմ գնա, իմ հայրենիքում լիքը հանգստանալու տեղ կա, ես այստեղ էլ կհանգստանամ։ Ով էլ այդ փոփոխությունն արել է՝ սխալ է արել։ Եթե այդպես էլ, լուսինն էլ հո Թուրքիայի՞նը չէ, որ վերցրել ու իր դրոշի վրա է դրել, կամ տիեզերքն Ամերիկայի՞նն է, որ աստղերը կպցրել է իր դրոշին։ Սխալ են արել, որ հանել են, Արարատը մերն է»,- նշեց նա։

Ես 3 մլն վարչապետներից մեկն եմ, Փաշինյանն իմ կարծիքը հարցրե՞լ է, նա իրավունք չունի ոչ մի բան փոխելու. մնում է մի վարագույր կախի, Մասիս սարը փակի, որ մեր պատուհաններից չտեսնենք. Հարցում

Տարեց կանացից մեկն էլ ասաց, որ մի օր էլ հային կասես՝ այդտեղ ապրելը ձեզ համար վտանգավոր է կամ ցանկալի չէ։

«Ցավալի է, ինչ ասեմ՝ որքան զիջեց, այնքան զիջում կպահանջեն։ Ստրկական վիճակ է, ինքնասիրությունից լրիվ զուրկ, ոչինչ, քիչ մնաց, երևի 2026 թվականին լրիվ կփոխվի, մի հայրենասեր կունենանք՝ վարչապետ։ Ստրուկի կարգավիճակ ունեն, զիջելով ոչնչի չես հասնի։

Օրինակ, ես մտածում եմ, որ դրանց բնակչությունը՝ 300 հազար, բերեն այստեղ, ես ինքս կվախենամ փողոց դուրս գալ։

Այս խաղաղությունը միայն ստրուկներին է վերաբերում, ուրախացել են, ծափ են տալիս, այն հրեշին հարցրեք, իր համար նշանակություն ունի՞ այդ թուղթը, որը ստորագրել են»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մինչև հային չվերացնեն, Արարատի պատկերը դուրս չի գա, որովհետև այն հայի մեջ է։

«Ամենավտանգավորն այն է, որ «արևմտյան ադրբեջանցի» կոչեցյալներին չբերեն ու այստեղ լցնեն, հենց բերեցին ու լցրեցին, ուրեմն՝ ո՛չ Արարատ կլինի, ո՛չ էլ հայ»,- շեշտեց քաղաքացին։

Հարցման մասնակիցներից մեկն էլ տեղի ունեցողը համարեց ազգային խայտառակություն, որը կանխելու համար պետք է ազգովի ոտքի կանգնեն, այլ տարբերակ չկա։

Քաղաքացիներից մեկն էլ հիշեցրեց՝ հայ ազգի պատմությունը, «Աստծո որդու իջեցումը որևէ մեկը չի կարող ժխտել»։

«Մենք սա չենք կարող հանդուրժել, որ մի դրածո որոշի, իսկ ժողովուրդը կատարի»,- նշեց նա։

Հարցմանը մասնակցած օտարերկրյա քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ արդեն 10 տարուց ավելի է՝ ապրում է Հայաստանում, հայերն իրեն այնքան շատ են Արարատի մասին պատմել, որ որոշել է ընկերուհու հետ միասին բարձրանալ լեռը։

«Ես Արարատը շատ եմ սիրում, դրա համար ուզում եմ բարձրանալ այնտեղ, շատ եմ ուզում այնտեղ բարձրանալ ու վերևից Հայաստանը տեսնել»,- նշեց նա։

Մեր զրուցակիցներից մեկն էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ասածները 3 մլն վարչապետների վերաբերյալ՝ ասելով.

«Ես 3 մլն վարչապետներից մեկն եմ, Նիկոլ Փաշինյանն իմ կարծիքը հարցրե՞լ է։ Նա իրավունք չունի ոչ մի բան փոխելու, ես ամեն օր աչքերս բացում եմ, իմ տանից և՛ Արարատն է շատ պարզ երևում, և՛ Արագածը։ Ամբողջ Հայաստանը պտտվել եմ, սար ու ձորերը գիտեմ, նույնը՝ Արցախում։ Հայաստանում ամեն քար ու թուփ ինձ համար սրբություն է։ Հիմա, որ Արարատը ժամանակավոր Թուրքիայում է, որևէ բան չի նշանակում, որ պետք է հրաժարվենք Նիկոլ Փաշիևի թելադրանքով։

Ի՞նչ խաղաղություն, ոչխարն էլ խաղաղ իր համար արածում է, բայց հերթով, եթե պետք է լինում, մորթում են։ Դե մենք էլ խաղաղ ապրենք, գան հերթով մորթեն։

Նիկոլ Փաշինյանն այնքան ընկած մարդ է, որ իրեն չի կարողանում պաշտպանել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test