Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե այս իրավիճակում ենք, ուրեմն շատ սխալներ են եղել․ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի հայաթափման մասին aravot.am aravot.am

time
Եթե այս իրավիճակում ենք, ուրեմն շատ սխալներ են եղել․ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի հայաթափման մասին

«Հաճախ ինքդ քեզ հարցնում ես՝ ամեն ինչ ճի՞շտ ենք արել, թե՝ սխալներ շատ են եղել։ Քանի որ իրավիճակն այսպիսին է, ուրեմն սխալներ շատ են եղել»,- բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի քննարկման ժամանակ այպիսի կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա՝ այնպես չէ, որ այդ սխալների մեջ մենք պետք է միայն մեղադրենք միջազգային կառույցներին, թեև գրքի հեղինակը միջազգային դերակատարներին անտարբերության, նրանց՝ իրադարձություններին ոչ ճշգրիտ ձևով հետևելու ուղղությամբ քննադատում է։ Ըստ Աշոտ Ղուլյանի՝ այս իրադարձությունների մեջ բոլոր կողմերի՝ պետական, ոչ պետական, հայկական, ոչ հայկական սխալների հետևանքներն այսօր տեսնում ենք։

«Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքում Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գևինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:

«Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր», – ասել է հեղինակը:

Աշոտ Ղուլյանը փաստեց՝ այստեղ բազմաթիվ մեր հայրենակիցներ ներկայացրել են իրենց անցած ողբերգական ճանապարհը․ «Սա մեր կյանքի անբաժան մասն է, ճիշտ կլինի, որ հենց այս գրքի օրինակով փորձենք ամփոփել մեզ համար վերջին ժամանակահատվածի ողբերգական իրադարձությունները։ Երկու տարին կարճ ժամանակահատված է, որ կարողանաս հոգեբանորեն վերականգնվել և տեղի ունեցածը ներկայացնել առանց սուբյեկտիվ գործոնների։ Երբ այս գիրքը սկսեցի կարդալ, ինքս ինձ համար հայտնաբերեցի՝ գուցե շատ բաներ մենք անձնապես բաց էլ ենք թողել։ Երբ դու գտնվում ես շրջափակման վիճակում, և դա վերաբերում է ոչ միայն սնունդին, առաջին անհրաժեշտության պարագաներին, այլև դու հնարավորություն չես ունենում հեռախոս ունենալ և հեռուստացույց դիտել, ստացվում է, որ եղել են միջազգային անդրադարձեր, որոնց մասին մենք հիմա՝ հետին թվով ենք հիշում։ Վստահ եմ, որ մեր հայրենակիցները իրենց հետ մեր փոքր հայրենիքից բերել են հարյուրավոր հիշողություններ։ Ուզում եմ հավատալ, որ այս հոգեբանական թերապիայի արդյունքում և հետո կկարողանանք մեզ համար և մեր ընդհանուր գործի համար վերականգնել այն, ինչից կարելի է օգուտ քաղել, որ հայրենիք վերադառնալիս ճիշտ կարողանանք օգտագործել»։

Անդրադառնալով գրքի վերջում հեղինակի դիտարկումներին, թե 2023-ի իրադարձություններով կարելի է փակված համարել Ղարաբաղի թեման՝ Աշոտ Ղուլյանը նշեց․ «Ինձ թվում է՝ այսպիսի գրքերի հրապարակումը գալիս է ապացուցելու, որ թեման չի կարող փակվել։ Միևնույն է՝ մեզ դա հիշեցնելու են։ Շատ վատ է, որ դա հիշեցնում են օտար հեղինակները, ճիշտ կլինի, որ մենք դրա մասին հիշենք, դրա մասին կարողանանք ճիշտ եզրակացություններ անել, և այս ամենի եզրահանգումներից հետո մտածենք ապագա մեր ծրագրերի մասին»։

Հարցի՝ն արդյոք կարո՞ղ էինք ավելի շատ ջանք գործադրել, որ ավելի շատ մարդ տեղեկացված լիներ Արցախի խնդրի մասին, Աշոտ Ղուլյանը պատասխանեց․ «Միանշանակ՝ կարող էինք ավելին անել, բայց ավելին չանելու հետ կապված տարբեր կարծիքներ կարող են լինել։ Ժամանակը կարևոր նշանակություն ունի, թե դու երբ ես այդ հարցով զբաղվում։ Առաջին պատերազմի տարիներին հատուկենտ էին լրագրողական կամ փորձագիտական ցանկությունները և մենք փայփայում էինք, թե որտեղ այդ լրագրողներին տանենք, ինչպես նրանց բացատրենք։ 2010-ից հետո տեղեկատվական համակարգը փոխվեց, և նույնիսկ չմեկնաբանելով որևէ տեղեկատվություն կարող էին կարծիք կազմել։ Այս ուղղորդված տեղեկատվական աշխատանքը սկսվեց ցրվել։ Ինձ համար ակնհայտ է այն տարբերությունը, որ մենք ունեինք 2016-ի քառօրյա պատերազմին և դրան հաջորդած ժամանակահատվածում։ Այնպես չէ, որ չորս օրում պատերազմն ավարտվեց․ մինչև մայիսի վերջ հրետակոծությունները շարունակվում էին։ Մենք այդ ժամանակ ՀՀ մեր գործընկերների օգնությամբ հիսունից ավելի պատվիրակություններ ընդունեցինք միայն այդ երկու ամսվա ընթացքում։ 2020-ին չեն եղել այն ծավալով աշխատանքներ, ինչ կարող էին տեղի ունենալ։ Այս ամենով հանդերձ կուզեի նշել, որ բոլոր այն մարդիկ, որոնք պատերազմի ամիսներին զբաղվում էին և հիմա էլ զբաղվում են այդ իրադարձությունների՝ միջազգային հանրության կարծիքին ներկայացնելու հարցով, հերոսական գործ են անում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test