Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կոզակը «մեռավ», կեցցե՜ պատերազմը 1in.am 1in.am

time
Կոզակը «մեռավ», կեցցե՜ պատերազմը

Ուրբաթը կլինի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Դմիտրի Կոզակի վերջին աշխատանքային օրը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրի:

Նրանք ասել են, որ հրաժարականի դիմում Դմիտրի Կոզակը ներկայացրել է անցած կիրակի՝ սեպտեմբերի 17-ին, «նրա խնդրանքը բավարարվել է»: Forbes-ի վարկածով՝ Կողակին «առաջարկվել է անցնել ձեռնարկատիրական գործունեության ոլորտ»:

Ավելի վաղ այլ աղբյուրներ ենթադրել են, որ Կոզակը կազատվի նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնից և կնշանակվի Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչ:

Forbes- ի աղբյուրներն այդ տեղեկությունը հերքել են և հավելել, որ Կոզակը պետք է հեռանար դեռևս 2022 թվականին: Ակնարկն այն մասին է, որ Կոզակը դեմ է եղել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշմանը:

Ուկրաինայի հարցում Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Կոզակի միջև տարաձայնությունների թեման վերաշրջանառավել է ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկից հետո: Ըստ աղբյուրների, Կոզակը պաշտպանել է զորքերի շփման ներկայիս գծով զինադադար հաստատելու, քաղաքական և մյուս բոլոր հարցերը հետագա բանակցությունների առարկա թողնելու ամերիկյան առաջարկությունը:

Եթե այս տեղեկությունը հիմնավոր է, ուրեմն կարելի է արձանագրել, որ Կրեմլից հեռացվում է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման աջակից վերջին պաշտոնյան:

Ընդ որում՝ դա տեղի է ունենում ռուս-բելառուսական «Արևմուտք 2025» զորավարժությունների ավարտին զուգահեռ: Իսկ Ռուսաստանը և Բելառուսն այդ զորավարժություններին «մշակել են ոչ ռազմավարական միջուկային զենքի և «Օրեշնիկ» հրթիռային համակարգի մարտական ծավալման ծրագիր»:

Արևմտյան փորձագետների մեծ մասը համոզված է, որ Ռուսաստանը պատրաստվում է գրավել Սուվալյան միջանցքը և Մերձբալթիկան կտրել ՆԱՏՕ-ից: Դիտարժան է, որ Ուկրաինայի տարածքում եվրոպական որևէ երկրի զինվորականների ներկայությունը ՌԴ ԱԳ նախարար Լավրովը գնահատել է որպես «Ռուսաստանի համար օրինական թիրախ»: Համաեվրոպական պատերազմն, այսպիսով, այլևս հիպոթեզ չէ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test