Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պարոն նախագահ, Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք hraparak.am hraparak.am

time
Պարոն նախագահ, Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Այլևս որևէ տարակույս չունեմ, որ այս «իմփիչմենտի» գաղափարը ծնվել է ՀՀԿ-ի վեհաշուք գրասենյակում: Ավելին ասեմ՝ Նարեկ Մալյանի լայվը կիսատ-պռատ լսելուց հետո համոզվեցի, որ դա Սերժ Սարգսյանն է հրահրում: Պարոն նախագահ, չէր կարելի վարչապետ Նիկոլին իմփիչմենտի ենթարկելու այս պատասխանատու գործը վստահել Նարեկ Մալյանին, որ փողոցից գալու իմաստով չի տարբերվում Նիկոլից` պատահական անցորդ, որին ոչ ինստրուկտաժ եք արել, ոչ բան, վերցրել ու վստահել եք: Ձեր խոսքով ասած՝ գնացել, նախրի մեջ հենց Նարեկ Մալյանի ճակատն եք պաչել: Դիտե՞լ եք կամ լսե՞լ եք Նարեկ Մալյանի վերջին լայվը: Եթե էկրանիս Նարեկի դեմքը չլիներ, կմտածեի՝ Նիկոլն է ելույթ ունենում ԱԺ-ում և, հիստերիայի մեջ ընկած դիմում է «Հայաստան» խմբակցությանը: Շանտաժ, սպառնալիքներ, վիրավորանքներ «Հայաստան» դաշինքի առաջնորդի և պատգամավորների հասցեին:

Պարոն նախագահ, ինչի՞ այսպիսի բաներ հրահրում: Ո՞վ է տեսել՝ մարդը մտնի հարևանի տուն, քֆուր-քյաֆար տա սրա ազգուտակին, վերջում էլ խնդրի՝ կարողա՞ «բալգարկեդ» մի ժամով տաս, մի քիչ գործ ունեմ… Այ քեզ բա՜ա՜ա՜ն: Հասկացանք՝ իմփիչմենտ եք ուզում, հասկացանք, որ առանց «Հայաստան» դաշինքի չեք կարող անել, հասկացանք, որ առանց ՔՊ-շնիկների էլ դա գլուխ չի գալու, հասկացանք… Բայց կարելի է չէ՞, ինչ-որ պահի կանգ առնել ու գնահատել իրավիճակը: Լավ չի, էլի, պարոն նախագահ, համ իրավիճակին չեք տիրապետում, համ էլ Նարեկ Մալյանի միջոցով շանտաժ-սպառնալիքներ եք տարածում աջուձախ: Մի հատ Ձեր նախագահական բարձունքից ինձ ասեք, խնդրում եմ, Նարեկ Մալյանն ո՞վ է, որ ՀՀ 2-րդ նախագահին սպառնա: Վիրավորանքների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներին ուղղված հաշվեհարդարի խոստումների մասին դեռ չեմ խոսում: Ուզում էիք այս անպտուղ իմփիչմենտը տապալե՞լ՝ լռեիք, մոռացության տայիք… Այլապես այն դարձրել եք նախընտրական ծրագիր ու բերել խորհրդարան, թե սա է Հայաստանի փրկությունը:

Կյանքում առաջին անգամ չեմ հավատում Ձեզ, պարոն նախագահ: Ավելին ասեմ՝ սկսել եմ աստիճանաբար չհավատալ նաև Ձեր նախորդ ասածներին… Չթվարկեմ: Ի՞նչ անել: Պետք է վերցնել իմփիչմենտի այս ողջ մարտիրոսությունն ու տալ Նիկոլի գլխին: «Հայաստան» դաշինքն, ինձ թվում է, այդպես էլ կանի: Գնալ Նարեկ Մալյանի հետևից, տեղի տալ նրա սպառնալիքներին, նշանակում է Նիկոլին ևս 5 տարի թողնել վարչապետի աթոռին: Ուզում եք լսումնե՞ր… Կստանաք այն, բայց պատրաստ եղեք լսելու նաև ճշմարտությունն այս ամբողջ տրագիկոմեդիայի մասին, որ կոչվում է Հայաստանի կործանում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test