Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վեկտորից վեկտոր արտաքին քաղաքական ցատկերը վատ ավարտ են ունենում. ռուսաստանցի վերլուծաբան sputnik sputnik

time
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Արտաքին քաղաքական բազմավեկտորությունը չի նշանակում հանուն այսրոպեական շահի «դեսուդեն նետվել» տարբեր ուղղությունների միջև, քանի որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «Ինչպես ապահովել պետական կառավարման արդյունավետությունը» թեմայով Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Աստանա – Տաշքենդ – Մինսկ տեսակամուրջի ժամանակ ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն, թղթակից անդամ Ալեքսեյ Կուզնեցովը։
Կուզնեցովը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը, իր առաջնահերթություններն ըստ աշխարհագրական, մշակութային, պատմական և նմանատիպ այլ ասպեկտների։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ պատժամիջոցային ճնշման պայմաններում ԵԱՏՄ առանձին երկրների աշխարհագրական առաջնահերթությունների բազմազանությունն մասնակիցների համար ընդհանուր առմամբ օգտակար է։ Սակայն, ըստ Կուզնեցովի, պետք է հասկանալ, որ միասին մենք ավելի ուժեղ ենք։
«Պայմանականորեն, եթե խոսենք Կենտրոնական Ասիայի մասին, այսօր մենք ուզում ենք բարեկամանալ Չինաստանի հետ, վաղը հույս կունենանք, որ Թուրքիան մեզ ինչ-որ բան կտա, վաղը չէ մյուս օրը մենք նորից կհիշենք Ռուսաստանի մասին, իսկ հետո` մյուս օրը, կգան եվրոպացիներն ինչ-որ հիմնադրամներով, և բոլորը հերթով կվազեն այնտեղ` անհասկանալի ինչ-որ բանի համար։ Աշխարհի բոլոր տարածաշրջաններում, և հատկապես դա է վկայում գլոբալ հարավի փորձը, դա ցավալի ավարտ է ունենում նրանց համար, որոնք ահա այդպես՝ այսրոպեական շահի հաշվարկով, տեղից-տեղ են թռչկոտում», - ընդգծեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրենը։
Կուզնեցողը նաև անդրադարձավ անվտանգության հարցերին։ Մասնավորապես, ըստ նրա, սխալ է անվտանգությունը հասկանալ միայն ռազմական առումով։
«Եթե տնտեսական զարգացման համատեքստում պետությունը սոցիալական միջոցներ չձեռնարկի հասարակության մեջ անհավասարակշռությունը կանխելու համար, անվտանգություն չի լինի», - ասաց գիտնականը:
ԵԱՏՄ-ն մեծ կայունություն է ցույց տվել աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին. փորձագետ
Արտաքին քաղաքականության բազմավեկտորությանն անդրադարձավ նաև Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Օլգա Լազորկինան: Նրա կարծիքով՝ բազմավեկտորության հայեցակարգն այսօր փոփոխությունների է ենթարկվում։ Այն պետք է հասկանալ այլ կատեգորիաներում և հարմարեցնել «գետնի վրա» տիրող իրավիճակին, այդ թվում՝ ազգային շահերի իրագործման համատեքստում:
«Խոսելով բազմավեկտորության մասին` մենք առաջին հերթին նկատի ունենք ազգային շահերի պահպանումն ու դրանց հենվելը։ Բայց բազմավեկտորությունն ու ազգային շահերը պետք է հատվեն առկա իրողություններով։ Մեզ համար կարևոր է հասկանալ, թե որ դարաշրջանում ենք ապրում, և ըստ այդմ` պետք է վերանայենք չափորոշիչները, այդ թվում՝ ազգային շահերի իրացման չափորոշիչները, որոնք նույնպես փոխվում են: Դա պետք է լինի ճկուն կատեգորիա: Ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ արտաքին ուրվագծում», - կարծիք հայտնեց Լազորկինան։
Իրողություններին հարմարվելու հաջող փորձի առումով նա բերեց Բելառուսի օրինակը։
IV Եվրասիական վերլուծական ֆորումին մասնակցում էր նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակությունը: Բուհի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանն առաջարկեց գործընկեր երկրների համատեղ գիտական ղեկավարության համատեքստում զարգացնել կառավարիչների պատրաստման համատեղ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ինստիտուտը: Բացի այդ, ըստ Ավետիսյանի, ԵԱՏՄ շրջանակներում համատեղ գիտական և վերլուծական հետազոտությունների համակարգն առայժմ քիչ է զարգացած։ Մինչդեռ, կառավարման և տնտեսության ոլորտում կադրերի պատրաստման տեսանկյունից սա շատ կարևոր բաղադրիչ է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում և միության գործընկեր պետություններում կուտակված փորձը։
«Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը պետական առաջադրանք է ներդնում երկրի բուհերում: Բայց, ցավոք, ռուսաստանյան-ազգային համալսարաններում դեռ պետական առաջադրանք չկա: Ես դա նույնիսկ կանվանեի գիտահետազոտական աշխատանքների ձևավորման միջպետական առաջադրանք։ Մենք բավական հաջող փորձ ունենք ռուսաստանցի գործընկերների հետ, բայց կարծում եմ, որ այդ փորձը կարող է զարգանալ նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների, ԱՊՀ երկրների գործընկերների հետ համատեղ»,-իր նախաձեռնությունը ներկայացրեց ՀՌՀ պրոռեկտորը։
IV Եվրասիական վերլուծական համաժողովն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը Ղրղզստանում՝ Իսիկ Կուլ լճի ափին: Համաժողովի թեման է «Եվրասիական մեծ գործընկերության կայացումը` որպես մեծ Եվրասիայի զարգացման և անվտանգության համակարգի հիմք»:
Ռուս վերլուծաբանը խոսել է Եվրասիայի առջև ծառացած մարտահրավերների մասին
Մասնակիցները քննարկել են Եվրասիայում ինտեգրման, անվտանգության և համագործակցության հիմնական հարցերը։ Քննարկումները կենտրոնացած են եղել Ռուսաստանի և այլ երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշումներում համապատասխան առաջնահերթությունները սահմանելու վրա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test