Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարդան Ղուկասյանը զիջե՞ց, թե՞ սեփական ցանկությամբ որոշեց տոնել քաղաքի օրը hraparak.am hraparak.am

time
Վարդան Ղուկասյանը զիջե՞ց, թե՞ սեփական ցանկությամբ որոշեց տոնել քաղաքի օրը

Գյումրու ավագանու վերջին նիստի ընթացքում քննարկումից հանվեց «Գյումրու օր» տոնակատարությունը: Գյումրիում, որ երկար տարիներին մեծ շուքով էր տոնվում քաղաքի օրը, տարբեր մեկնաբանությունների պատճառ դարձավ: Հատկապես բուռն արձագանքեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ՝ պահանջելով քաղաքի օրը տոնել մեծ շուքով եւ սեպտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում կրկին ընդգրկել այդ հարցը:

«Այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Գյումրու մշակութային կյանքի հարստացման, քաղաքի պատմական ու ստեղծագործական դիմագծի պահպանման և զբոսաշրջային գրավչության բարձրացման համար։

Հաշվի առնելով այս միջոցառումների մշակութային, կրթական, երիտասարդական և հանրային արժեքը՝ առաջարկում ենք ավագանու բոլոր խմբակցություններին կրկին անդրադառնալ այս նախագծերին՝ ի նպաստ Գյումրու մշակութային զարգացման և համընդհանուր շահերին»:

Արդեն ուշ երեկոյան, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվեց անձամբ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը․ «Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։

Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։ Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։

Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը» »,-ասված է նրա հայտարարությունում։

Մինչդեռ Գյումրու ավագանու ընդդիմադիր մյուս խմբակցությունների համար անհասկանալի է, թե ինչ կատարվեց․ «Հարցը օրակարգից հանվեց, հենց քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը առաջարկեց հարցը հանել ու ոչ մի բան չանել այս տարի, որևէ առարկություն որևէ խմբակցության կողմից չեղավ։ ՔՊ-ն գնաց տուն որոշեց նույն Վարդավառի շոուն սարքի ու սկսեցին հայտարարել, որ արտահերթ նիստ են հրավիրելու ու պահանջելու են նշել Քաղաքի օրը»,-նշում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու անդամ Սուսաննա Մոսոյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու: «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու ղեկավար Լիզա Գասպարյանն էլ նկատում է․ « Իսկ մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, գումար ունեք պոեզիայի երեկոյի ու նկարչական փառատոնի համար` ուղղեք Երկաթգծի բանավանի մանկապարտեզի խոհանոցի նորոգմանը»: «Մայր Հայաստան » խմբակցությունը դեռևս կարծիք չի հայտնել, չեն հստակեցրել՝ մասնակցելո՞ւ են ավագանու նիստին, թե՞ ոչ, համաձա՞յն են քաղաքի օրը մեծ շուքով տոնելուն, թե՞ ոչ ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test