Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պատմական Հայաստանից» հրաժարվողը վաղը «իրական Հայաստանն» էլ է կորցնելու. Շարմազանով sputnik sputnik

time
«Պատմական Հայաստանից» հրաժարվողը վաղը «իրական Հայաստանն» էլ է կորցնելու. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Պատմական Հայաստանից, արժեքներից, Արարատից չհրաժարվելը չի նշանակում Թուրքիայի, Ադրբեջանի կամ կամ այլ երկրի տարածքի վրա աչք ունենալ, դա խոսում է ազգ մնալու գաղափարի մասին, իսկ «Պատմական Հայաստանից» հրաժարվողը վաղը « իրական Հայաստանն» էլ է կորցնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա հռետորական հարցադրում արեց` եթե պատմական հայրենիքի գաղափարան այդքան վատն է, թուրքերն ու ադրբեջանցիները, պատմական հայրենիք չունենալով, ինչո՞ւ են պատմական հայրենիք փնտրում։
«Ի՞նչ եք ուզում ասել, մենք ի՞նչը մոռանանք, կրկնում եմ՝ խոսել անցյալից, արժևորել այդ գաղափարները չի նշանակում պահանջներ ներկայացնել, մենք ապրում ենք իրականության մեջ։ Մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, բայց հրաժարվելով պատմական արժեքներից, հրաժարվելով Արարատ լեռից, հրաժարվելով մեր անուն–ազգանունից` վաղը հնարավորություն չենք տալու մեր երեխաներին ունենալ անուն–ազգանուն»,– նշեց Շարմազանովը։
Նա հիմարություն որակեց իշխանության կողմից շրջանառվող «պետությո՞ւն, թե՞ հայրենիք» թեզը` հիշեցնելով, որ մենք ունեցել ենք պետություն, որը մեր հայրենիքում չի եղել, և մենք 100-ամյակներով ապրել ենք հայրենիքում, որտեղ եղել է պետություն, որը մերը չի եղել։
«Բոլոր նրանք, ովքեր հակադրում են հայրենիքը պետությանը, պետությունը՝ հայրենիքին, նրանք արժանի չեն ունենալ ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն։ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում։ Մեսրոպ Մաշտոցի ծնունդը որևէ կապ չունի իրական Հայաստանի սահմանների հետ։ Դե այբուբենը մի կարդացեք, որովհետև, ըստ իշխանության տրամաբանության, այբուբեն ստեղծողը իրական Հայաստանում չի ծնվել, պատմական Հայաստանում է ծնվել։ Կամ Վարդան Մամիկոնյանին որպես հերոս հանեք, նա էլ է Տարոնից։ Կամ Հայկ Նահապետին հանեք, որովհետև Հայոց ձորի ճակատամարտը եղել է Արևմտյան Հայաստանի տարածքում»,–հավելեց նա։
Ինչ վերաբերում է Արարատ լեռանը, վերհիշելով «ֆուտբոլային դիվանագիտության» տարիները, թուրք պաշտոնյաների հետ հանդիպումները, ինչպես նաև դրան հաջորդած միջազգային սիմպոզիումներում Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպումները` նա ընդգծեց, որ երբևէ որևէ մեկը չի նշել, թե ինչու է Արարատ լեռան պատկերը Հայաստանի զինանանշանի վրա։
«Թուրքիայի որևէ պաշտոնյայից չեմ լսել, որ ասի` ինչու է Արարատը ձեր գերբի վրա, մի անգամ Չիչերինին ասել են, նա պատասխանը տվել է, որ ձեր դրոշի վրա էլ կիսալուսին է, լուսինը ձե՞րն է, ձեր տարածքո՞ւմ է։ Այո՛, Արարատը Թուրքիայի Հանրապետության տարածքում է, բայց Արարատը մեր լեռն է, որտեղ մենք քրիստոնյա ենք դարձել։ Մենք առաջին քրիստոնյան ենք, հայ ժողովուրդը առաջացել է Արարատյան շրջանից, Արարատյան թագավորության շուրջ։ Արարատը կրում է Քրիստոսի մարդկության վերածննդի գաղափարը՝ Նոյով։ Եվ Արարատը մեզ համար այն է, ինչ Սիոնը հրեայի համար։ Առանց Սիոնի հրեա չկա, չէ՞։ Նույնը՝ առանց Արարատ էլ հայ չկա։ Հիմա եթե հրեայից Սիոնի գաղափարը հանես, ի՞նչ է մնում։ Ոչինչ»։
Շարմազանովը հիշեցրեց` անկախությունից ի վեր Հայատսանի որևէ իշխանություն որևէ տարածքային պահանջ չի ունեցել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ հարևան երկրի նկատմամբ։
«Պաշտոնապես հայտարարում եմ` Հայաստանի միակ ղեկավարը, որը տարածքային պահանջը ներկայացրել է և խնդիրը սարքել է տարածքային վեճի հարց, եղել է Նիկոլ Փաշինյանը, երբ նա ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Մինչև Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցը տարածքային վեճ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,–ընդգծեց նա։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ` նոյեմբերի 1–ից Հայաստանի պետական սահմանը հատելիս հայ սահմանապահներն անձնագրերում դնելու են նոր նմուշի կնիք, որտեղ Արարատ լեռան ուրվագիծն այլևս չի լինելու։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test