Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե Ադրբեջանի կնիքի վրա լիներ Խուստուփը, ՀՀ քաղաքացին կկարողանա՞ր հարաբերությունները կարգավորել. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Եթե Ադրբեջանի կնիքի վրա լիներ Խուստուփը, ՀՀ քաղաքացին կկարողանա՞ր հարաբերությունները կարգավորել. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի համոզմամբ՝ պետական սիմվոլիկան պետք է համապատասխանի պետական շահին:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների բարձրացրած այն աղմուկին, ըստ որի՝ պետական կնիքի վրայից հանելով Արարատ լեռան պատկերը՝ ՀՀ իշխանությունները ուզում են մոռացության մատնել պատմությունը:

«Բարձր բղավողները ադյոք նկատե՞լ էին մինչ օրս, որ սահմանի կնիքի վրա կա Արարատը»,- ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ ոչ:

Միաժամանակ Բադալյանը նկատում է. «Եթե Ադրբեջանի կնիքի վրա լիներ Խուստուփը, ՀՀ քաղաքացին կկարողանա՞ր հարաբերությունները կարգավորել»:

Ըստ իշխող ուժի անդամի՝ ընդդիմության խոսույթի և գործողությունների մեջ խոր հակասություն կա. նրանց բոլոր թեզերը ջախջախվել են:

Անդրադառնալով ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի քայլերին, մասնավորապես նրան, որ վերջինս ԿԳՄՍ նախարարությանը դատի է տվել՝ դպրոցական դասագրքերում ԼՂ լուծարման մասին հիշատակելու համար՝ պատգամավորն ասում է՝ փաստերը մնում են փաստ. «Հիմա վարչապետը պետք է ասի՝ դասագրքերից հանե՞ք նոյեմբերի 9-ի մասին հիշատակումը»:

Բադալյանն ընդգծում է՝ ՀՀ-ն պետք է բոլոր տեսակի շրջափակումներից դուրս գա և կայանա որպես պետություն:

Ինչ վերաբերում է նրան, թե 2026 թվականի ընտրություններին արդյոք իշխող ուժը կվերընտրվի՞, նա նշում է. «Կվերընտրվենք, թե ոչ, կորոշի ՀՀ քաղաքացին, բայց թող ընդդիմությունն էլ պարզ ասի՝ խաղաղություն չի ուզում»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test