Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ։ Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել այս տարվա ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Նա աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», աշխատել է նաեւ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Նրա կինը Աննա Հակոբյանի հետ է սովորել: Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը` Գագիկ Ջհանգիրյանի փեսան, պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 11-ին` ընդամենը 4 ամիս այդ պաշտոնում աշխատելուց հետո` նշանակվել էր 2025-ի մայիսին։ Իսկ Սեդրակյանից առաջ Ջրային կոմիտեի նախագահը Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանն էր, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ և դեկտեմբերին երկու ամսով տնային կալանքի էր ենթարկվել:
Արամազդ Ղալամքարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կապ ունի ինքը ջրային ոլորտի հետ, երբևէ աշխատե՞լ է Ջրային կոմիտեում, գիտի՞ ինչ հիմնախնդիրներ կան եւ այլն: Ի վերջո միայն ջուր խմելն ու լոգանք ընդունելը բավական չեն Ջրային կոմիտեի նախագահ դառնալու համար: Ղալամքարյանը խուսափեց մեր հարցին հստակ պատասխանել, բացառապես նշելով. «Ժամանակը կգա, բոլոր հարցերին կանդրադառնամ։ Շնորհակալ եմ»:
Հ.Գ Արտավազդ Ղալամքարյանը հատկապես վերջին շրջանում իր ֆեյսբուքյան էջում իշխանահաճո գրառումներ էր անում, արդարացնում Նիկոլ Փաշինյանին, գովաբանում նրան: Փաստորեն, Հայաստանում պաշտոն ստանալու միակ միջոցը դարձել է Փաշինյանին քծնելը, որը ցանկալի է կատարել սոցցանցերում: Մի քանի ամսվա նման աշխատանքը, ըստ էության, արագ «արդյունքի» է հանգեցնում:
Հայկ Գևորգյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test