Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչ է սպասվում դատավորներին․ ԲԴԽ-ն որոշում է կայացրել hraparak.am hraparak.am

time
Ինչ է սպասվում դատավորներին․ ԲԴԽ-ն որոշում է կայացրել

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի եւ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է, գործով նոր քննություն կիրականացվի։ Այս մասին «Հրապարակը» տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդիցՀիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ հունվարի 26-ին՝ 2015թ․ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ իբրև թույլ տրված ենթադրյալ խախտման համար։ ԲԴԽ-ում հենց գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ և անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել և չի կասեցրել վարույթը։

Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել էր ՄԻԵԴ, դիմումը քննվել էր առաջնահերթության կարգով։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ը բավարարել էր դատավորի դիմումը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորը դիմում էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը։ Իսկ Արթուր Ստեփանյանի վերաբերյալ ԲԴԽ-ն 2024 թ․ հուլիսի 9-ին դադարեցրել էր Արթուր Ստեփանյանի դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Հաղորդման մեջ նշել էր, թե Արթուր Ստեփանյանն իբր ինչ-որ գործով խախտել է դատավարական ժամկետները։

Արթուր Ստեփանյանը դիմել էր ՍԴ, որն իր որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։

ՍԴ որոշման հիման վրա Արթուր Ստեփանյանը ԲԴԽ դիմում է ներկայացրել՝ պահանջելով վերանայել գործը և վերականգնել Ստեփանյանին՝ պաշտոնում։ Դիմումի քննության արդյունքում ԲԴԽ-ն որոշել է նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test