Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որ շանորդին է ստորագրել Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, եթե ոչ ինքը, ու դեռ ինքն է դատի տալի՞ս. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Որ շանորդին է ստորագրել Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, եթե ոչ ինքը, ու դեռ ինքն է դատի տալի՞ս. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ պատմական և իրական Հայաստանները չեն հատվում իրար. պետք է զանազանել պատմությունը քաղաքականությունից:

Վերջինս անուղղակի հարց է հնչեցնում. «Մենք ուզո՞ւմ ենք կոնֆլիկտ ունենալ մեր հարևանների հետ, թե՞ ոչ. եկեք հասկանանք մեր ուզելիքը»:

Ըստ նրա՝ դաշնակցականները և բևեռականները թունավոր պրոպագանդա են տանում Սփյուռքում՝ կապված Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի հետ:

Անդրադառնալով հայաստանյան ընդդիմությանը՝ վերջինս նկատում է. «Ողբ ու լաց են դրել, Կիկոս են թաղում, հողը գլխներին են տալիս խաղաղության հասնելու համար»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, նա նշում է, որ Թուրքիան, այսպես ասած, ոտքը կախ է գցում՝ սպասելով Ադրբեջանին:

Մեհրաբյանը չի հասկանում՝ ինչպես կարող է կուսակցությունը քաղաքական չլինել, ինչպես պնդում են Ս. Կարապետյանի համախոհները, թե իրենց ստեղծած ուժը քաղաքական չէ. «Եթե կուսակցությունը քաղաքական չէ, բա ի՞նչ է, ոնց որ ասես՝ հիվանդանոց է, բայց բժշկական չէ»:

Անդրադառնալով Սամվել Շահրամանյանին՝ նա նկատում է. «Եթե ասում է, որ ինքը չի ստորագրել լուծարման թուղթը, թող մատնացույց անի, թե որ շանորդին է արել դա»:

Վերջինիս կարծիքով՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին Հուդա ասողները իրենք են Հուդա. «Եկեղեցին վերածել եք ռուս ուղղափառ եկեղեցու կցորդի: Դուք ստորություն եք արել, էդ մարդը վեր է կացել, իրերը կոչել է իրենց անունով, գաղտնի՞ք է բացել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test